1976—1981 թվականներին սովորել և ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը, մասնագիտությամբ պատմաբան է։
1981—1986 թվականներին աշխատել է Նաիրի շրջանի Նոր Գեղիի Գ.Աղաջանյանի անվան խորհտնտեսություն-տեխնիկումում որպես լաբորանտ,ինչպես նաև հասարակական գիտական առարկաների դասախոս։
1985—1986 թվականներին ծառայել է խորհրդային բանակում[2]։
1986—1988 թվականներին աշխատել է Նոր Գեղիի խորհտնտեսություն—տեխնիկումի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։
1988—1993 թվականներին աշխատել է որպես «Ունիվերսալ-3» կոոպերատիվի փոխտնօրեն։
1993—2003 թվականներին եղել է Նոր Գեղիի «Աղավնի» ՍՊԸ տնօրեն։
2003—2007 թվականներին ընտրվել է որպես Ազգային Ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է։
2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։