Արշակ Կամսարական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամսարական (այլ կիրառումներ)
Արշակ Կամսարական
հունվարի 27, 1851(1851-01-27)[1] - 1936[1]
ԾննդավայրՇաքի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՎիեննա, Ավստրիայի դաշնային պետություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կոչումգեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)[1]
ԿրթությունԼազարյան ճեմարան[1] և Տվերի հեծելազորային ուսումնարան (1872)[1]

Արշակ Պետրոսի Կամսարական (հունվարի 27, 1851(1851-01-27)[1], Շաքի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1936[1], Վիեննա, Ավստրիայի դաշնային պետություն[1]), ռուսական բանակի ռազմական գործիչ, գեներալ-մայոր։

Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ավարտել Տվերի (Կալինին) յունկերական հեծյալ ուսումնարանը (1872)։ Մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել Միլեստրի, Պլենայի, Շիպկայի, Տիրնովոյի ճակատամարտերում։ Պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով։

1900 թվականներին ընտրվել է Թիֆլիսի քաղաքագլուխ։ 1908 թվականին զորացրվել է, 1914 թվականից՝ տեղափոխվել Վիեննա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 214