Արշակ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշակ Խաչատրյան
Ծնվել էմայիսի 25, 1924(1924-05-25) (99 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ
և «Առողջապահության գերազանցիկին» կրծքանշան

Արշակ Ռուբենի Խաչատրյան (մայիսի 25, 1924(1924-05-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, Նախիջևանի ԻԽՍՀ վաստակավոր բժիշկ, բժշկական ծառայության փոխգնդապետ։ ԽՄԿԿ անդամ՝ 1958 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1924 թվականի Երևանում։ 1940 թվականին ավարտել է Երևանի թիվ 3 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի բժշկական ինստիտուտ։ 1944 թվականին, բուհն ավարտելուց հետո, զորակոչվել է բանակ։ Զինվորական ծառայությունը շարունակել է մինչև 1973 թվականը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Երրորդ Ուկրաինական ռազմաճակատի զորամասերում որպես հրաձգային գնդի կրտսեր բժիշկ, վիրավորներին օգնություն է ցույց տվել Հարավսլավիայի ու Հունգարիայի ազատագրման և Ավստրիայի գրավման համար մղած մարտերում։ Երկու անգամ վիրավորվել է, սակայն շարունակել է աշխատանքը։ Պատերազմից հետո շարունակել է զինվորական ծառայությունը, մասնագիտական խորացում է ձեռք բերել մի քանի անգամ և որակավորվել ուրոլոգիայի, մաշկաբանության, թերապիայի ոլորտում։ 1973 թվականին զորացրվել է բանակից և նշանակվել Երևանի թիվ 10 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ։

Արժանացել է կառավարական 20 պարգևի, «ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկի» կրծքանշանի և Նախիջևանի ԻԽՍՀ վաստակավոր բժշկի կոչման[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 98։