Արշակ Եզդանյան
| Արշակ Եզդանյան |
|---|
Արշակ Եզդանյան (Մուշեղեան), հայտնի որպես Եզիտ Արշակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզիտ Արշակը մասնակցել է ՀՅԴ կողմից կազմակերպած Նեմեսիս գործողությանը, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։
1918 թվականի դեկտեմբերին Կոնստանդնուպոլսում գնդակահարել է Վլադիմիր Դիմիտրևին, ով եղել է Օսմանյան գործակալ ու մասնակցել հայերի ձերբակալություններին[1]։
Անձամբ գնդակահարել է Հմայակ Արամեանցին, ու ըստ որոշ աղբյուրների նաև Արշավիր Յասյանին, ովքեր տեղեկություններ են տրամադրել Հնչակյան կուսակցության կողմից նախաձեռնվող մահափորձի մասին Թալեաթ փաշայի դեմ, ինչի արդյունքում 21 հնչակյաններ կախաղան են հանվել Կոնստանդնուպոլսում[1]։
Հիշատակի հավերժացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արշակ Եզդանյանի անունը փորագրված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Փամպուքեան, Երուանդ (2017). Մեծ Եղեռնի Առաջին Վաւերագրողը. Շաւարշ Միսաքեան. Անթիլիաս, Լիբանան: Անթիլիաս.
- ↑ https://www.shantnews.am/news/view/1293639.html.
{{cite web}}: Missing or empty|title=(օգնություն)