Արշակ Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Արշակ Գասպարյան
Ծնվել էհունվարի 8, 1956(1956-01-08) (64 տարեկան)
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Արշակ Հարությունի Գասպարյան (1956, հունվարի 8, Ստեփանակերտ), վիրաբույժ-անեսթեզիոլոգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ստավրոպոլի (Ռուսաստան) պետական բժշկական ինստիտուտը (1980 թվական)։ 1981-1992 թվականներին աշխատել է ԼՂՀ մարզային, Մարտունիի կենտրոնական շրջանային, շտապ օգնության հիվանդանոցներում, 1992-1996 թվականներին՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պոլիկլինիկական ծառայության պետական վիրաբուժական բաժանմունքի օրդինատոր, 1996-2002 թվականներին՝ Խոջալուի զինվորակսսն կայազորային հոսպիտարի ավագ օրդինատոր, 2002 թվականից՝ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտարի ուրոլոգիական, ապա՝ վիրաբուժական բաժանմունքների պետ։

1989-1992 թվականներին Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Ֆիզուլիի զինվորական, ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բուժօգնություն է ցույց տվել հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների, նաև մասնակցել է ազատագրական մարտերի։

2012 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[1]։

Ունի բժշկական ծառայության մայորի զինվորական կոչում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png