Արշալույս Ղազինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշալույս Ղազինյան
Ծնվել էօգոստոսի 20, 1929(1929-08-20)
Կոթիգեղ, Հայաստան
Մահացել էօգոստոսի 17, 1999(1999-08-17) (69 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1990)

Արշալույս Աբելի Ղազինյան (օգոստոսի 20, 1929(1929-08-20), Կոթիգեղ, Հայաստան - օգոստոսի 17, 1999(1999-08-17), Երևան, Հայաստան), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1993)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշալույս Ղազինյանը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 20-ին Տավուշի Կոթի (Կիթիգեղ) գյուղում։ 1964-1999 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի գիտաշխատող, միաժամանակ, 1991-1992 թվականներին՝ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի, 1982-1999 թվականներին՝ ԵԳԹՀ դասախոս։

Ուսումնասիրությունները վերաբերում են հայ հին և միջնադարի գրականության պատմության, բնագիտության և գրականության տեսության խնդիրներին [«Առաքել Բաղիշեցի» (1971), «Գրիգոր Նարեկացի. Մատյան ողբերգության» (1985, համահեղինակ), «Մաշտոցից մինչև Նարեկացի» (1988), «Գրիգոր Նարեկացի, բանաստեղծական արվեստը» (1995), «Դիմառնությունը միջնադարյան հայ բանաստեղծության մեջ» («Ներսես Շնորհալի», ժողովածուում, 1977), «Ներբողը միջնադարյան հայ գրականության մեջ» («Հայ միջնադարյան գրական ժանրեր», ժողովածուում, 1984)]։ Կազմել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» (համահեղինակ, 1977) գրաբար տեքստը։ Թարգմանություններ է կատարել ֆրանսերենից[1]։

Մահացել է 1999 թվականի օգոստոսի 17-ին Երևանում։

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազինյան, Արշալույս (1993) Նարեկացու գնահատությունը դարերի հոլովույթում. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, Ծ (ԺԱ-ԺԲ). pp. 34–43.
  • Ղազինյան, Արշալույս (1991) Հավաստին և հավանականը Գրիգոր Նարեկացու կյանքի մասին. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԽԸ (ԺԱ-ԺԲ). pp. 56–71.
  • Ղազինյան, Արշալույս (1984) Ներբողը միջնադարյան հայ գրականության մեջ. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԽԱ (Ժ). pp. 53–60.
  • Ղազինյան, Արշալույս (1984) Ներբողը միջնադարյան հայ գրականության մեջ. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԽԱ (Զ). pp. 48–56.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]