Արշալույս Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշալույս Խաչատրյան
Ծնվել է1912
ԾննդավայրՏավուշ, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Արշալույս Համբարձումի Խաչատրյան (1912, Տավուշ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշալույս Խաչատրյանը ծնվել է 1912 թվականին, Շամշադինի շրջանի Թովուզ գյուղում։ 1932 թվականին ավարտել է Դիլիջանի մանկավարժական տեխնիկումն ու աշխատել Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Թովուզ գյուղերում՝ որպես կենսաբանության ուսուցիչ։ Սովորել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի կենսաբանական ֆակուլտետում։ 1939 թվականին Արշալույսը զորակոչվել է բանակ և ուղարկվել Արևմտյան Բելոռուսիայի սահմանամերձ Բելոստոկ քաղաքը[1]։

1941 թվականի հունիսի 22-ին թշնամին ռմբակոծության է ենթարկել նրանց զորամասը, որը մարտեր է մղել Բարանովիչ, Ստալացի, Մինսկ քաղաքների ուղղությամբ։ Մոգիլյով քաղաքի ուղղությամբ մղվող մարտերից մեկում Արշալույսը վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո մասնակցել է Խարկովի մոտ մղված մարտերին, Ստալինգրադի ճակատամարտում թշնամու զորքերին ջախջախելուց հետո, որպես հետախուզական ջոկի հրամանատար նրան ուղարկել են 62-րդ ինժեներասակրավորական առանձին բրիգադ։ 1943 թվականի փետրվարին Հյուսիսային Դոնեցկի Իզյում, Բարվենկովո, Լոզովայա քաղաքների ուղղությամբ Խաչատրյանն առաջադրանք ստանալով ճեղքել է թշնամու ճակատային գիծը և կատարել առաջադրանքը։ Այդ օրերին ընդունվել է կուսակցության շարքերը։ Խաչատրյանը նոր առաջադրանք է ստացել՝ Իզյում քաղաքի արևելյան ճակատամարտում։ Հաղթահարելով դժվարությունները կատարել է հրամանը, որի համար արժանացել է Կարմիր աստղի շքանշանի։ 1945 թվականի փետրվարին մարտերից մեկում վիրավորվել է, ապաքինվելուց հետո նորից ղեկավարել է հետախուզական ջոկը, մասնակցել հետագա մարտերին։ Երկրորդ անգամ է արժանացել Կարմիր աստղի շքանշանի[1]։

Պատերազմից հետո Խաչատրյանը զորացրվել է բանակից և անցել մանկավարժական աշխատանքի։ Թովուզի միջնակարգ դպրոցում դասավանդել է կենսաբանություն[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի կրկնակի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]