Առնոլդ Աղաբաբով
Արտաքին տեսք
(Վերահղված է Արնոլդ Աղաբաբովից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաբաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
![]() | |
| Ծնվել է | սեպտեմբերի 7, 1929[1] |
| Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | մարտի 29, 1999 (69 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Կրթություն | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
| Քաղաքացիություն | |
| Գործունեության տարիներ | 1967-1992 |
| Մասնագիտացում | ռեժիսոր, սցենարիստ և կինոռեժիսոր |
| IMDb | ID ID 0012801 |
Առնոլդ Ռուբենի Աղաբաբով (սեպտեմբերի 7, 1929[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 29, 1999, Երևան, Հայաստան), հայ ռեժիսոր, սցենարիստ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առնոլդ Աղաբաբովը ծնվել է 1929 թվականին Բաքվում։ 1947-1949 թվականներին աշխատել է որպես տպագրիչ, այնուհետև մինչև 1952 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։ Բանակից վերադառնալուց հետո՝ 1953-1957 թվականներին աշխատել է որպես Ներքին գործերի շրջանային բաժանմունքի պետ։ 1962 թվականին ավարտել է Մոսկվայի Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները (Միխայիլ Բլեյմանի և Վալերի Սոլովյովի արվեստանոցը)։ 1967 թվականից հանդես է եկել որպես ռեժիսոր[2]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Ֆիլմ | Այլ ռեժիսորներ[Ն 1] |
|---|---|---|
| 1966 | Գառնի | |
| 1975 | Շեկ ինքնաթիռ | Ա․ Հայրապետյան |
| 1978 | Արևիկ | Ա․ Հայրապետյան |
| 1980 | Յոթ սարից այն կողմ | |
| 1992 | Որտե՞ղ էիր, մարդ Աստծո |
Որպես սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Ֆիլմ | Այլ սցենարիստներ[Ն 1] |
|---|---|---|
| 1960 | Կոչված են ապրելու | Լ. Վաղարշյան Ս. Ռիզաև |
| 1961 | Ճանապարհ | Հ․ Բագրազյան |
| 1965 | Բարև, ես եմ | |
| 1966 | Մեր քաղաքի մարդիկ. Գառնի | |
| 1972 | Վերադարձ | |
| 1972 | Սովետական Հայաստան | Ա. Կակոսյան Ժիրայր Ավետիսյան |
| 1974 | Մոռացված հեքիաթների կիրճը | Էդմոնդ Քյոսայան |
| 1975 | Շեկ ինքնաթիռ | |
| 1978 | Արևիկ | Գ․ Առաքելյան |
| 1980 | Յոթ սարից այն կողմ | Ե․ Գրիգորյանց |
| 1982 | Սիրամարգի ճիչը | Ֆ․ Դովլաթյան |
| 1986 | Մենավոր ընկուզենի | Ֆ․ Դովլաթյան |
| 1992 | Որտե՞ղ էիր, մարդ Աստծո | Զորայր Խալափյան |
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուղեկցուհին (պատմվածք)։ «Գարուն», 1967, № 3, էջ 15-24։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=919
- ↑ 2,0 2,1 «Առնոլդ Աղաբաբով». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
| ||||||||||
