Արյուն և երկաթ (ճառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արյուն և երկաթ (գերմաներեն՝ Blut und Eisen), այսպես է կոչվում Օտտո ֆոն Բիսմարկի ելույթը, որն արտասանվել է 1862 թվականի սեպտեմբերի 30-ին, այն ժամանակ, երբ նա Պրուսիայի նախարար-նախագահն էր։ Կոչը եղել է գերմանական տարածքների միավորման մասին։ Այս արտահայտությունը նաև վերափոխված արտահայտություն է, որը Բիսմարկը արտասանել է իր ճառի ավարտին, որը դարձել է իր ամենահայտնի մեջբերումներից մեկը։

1862 թվականի սեպտեմբերին, երբ ներկայացուցիչների պրուսական պալատը հրաժարվել է հավանություն տալ ռազմական ծախսերի ավելացմանը, որը ցանկանում էր իրականացնել թագավոր Վիլհելմ I-ը, որը Բիսմարկին նշանակել նախարար-նախագահ և արտաքին գործերի նախարար։ Մի քանի օր անց Բիսմարկը ներկայացել է Ներկայացուցիչների պալատի բյուջետային կոմիտեին և ընդգծել է Գերմանական հարցի լուծման համար ռազմական պատրաստվածության կարևորությունը։ Նա իր խոսքն ավարտեց հետևյալ հայտարարությամբ[1]

Aquote1.png Պրուսիայի դիրքորոշումը Գերմանիայում կորոշվի ոչ թե նրա լիբերալիզմով, այլ նրա ուժով [․..] Պրուսիան պետք է կենտրոնացնի իր ուժերը և պահպանի դրանք մինչև բարենպաստ պահը, որը մի քանի անգամ արդեն եկել և գնացել է։ Վիեննայի պայմանագրերից ի վեր մեր սահմանները վատ են հարմարեցված առողջ քաղաքական օրգանիզմի համար։ Օրվա մեծ հարցերը կլուծվեն ոչ թե մեծամասնության ելույթներով և որոշումներով, որոնք եղան են 1848-ի և 1849-ի մեծ սխալները, այլ երկաթով և արյամբ (գերմաներեն՝ Blut und Eisen)։ Aquote2.png


Չնայած Բիսմարկը նշանավոր դիվանագետ էր, բայց «արյուն և երկաթ» արտահայտությունը դարձել է նրա արտաքին քաղաքականության հայտնի նկարագիրը, մասամբ այն պատճառով, որ նա երբեմն պատերազմի էր դիմում, որպեսզի կարողանա լուծել գերմանական տարածքների հետագա միավորման և նրա մայրցամաքային հզորության ընդլայնման հիմնահարցը։ Այդ պատճառով նա հայտնի դարձավ որպես «երկաթե կանցլեր»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]