Արյունոտ ադամանդ
Արյունոտ ադամանդ անգլ.՝ Blood Diamond | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | դրամա[1][2][3][…], ռազմական ֆիլմ, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ և թրիլեր |
| Թվական | դեկտեմբերի 8, 2006[4] և հունվարի 25, 2007[5] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Էդուարդ Ցվիկ[2][6][7][…] |
| Պրոդյուսեր | Մարշալ Հերսկովից, Գրեհեմ Քինգ և Էդուարդ Ցվիկ |
| Սցենարի հեղինակ | Չարլզ Լիվիթ[8] |
| Դերակատարներ | Լեոնարդո ԴիԿապրիո[1][6][7][…], Ջենիֆեր Քոնելի[1][6][9][…], Ջիմոն Հոնսու[1][6][7][…], Առնոլդ Վոսլու[10][3][8], Մայքլ Շին[10][8], Աթո Էսանդոհ[10][8], Դեյվիդ Հերվուդ[10][8], Ջիմի Միսթրի[10][8], Մարիուս Վեյերս[10][8], Նտարե Մվինե[10][8], Stephen Collins?[10][11][8], Ուինստոն Նտշոնա[10], Basil Wallace?[10], Գաուրավ Չոպրա[10], Kagiso Kuypers?, Clare Holman? և Սեմ Էլիոթ |
| Օպերատոր | Էդուարդու Սեռա |
| Երաժշտություն | Զեյմս Նյուտոն Հովարդ |
| Մոնտաժ | Սթիվեն Ռոզենբլում |
| Պատմվածքի վայր | ՀԱՀ և Լիբերիա |
| Նկարահանման վայր | ՀԱՀ |
| Կինոընկերություն | Warner Bros.[11], Bedford Falls Productions, Virtual Studios և Warner Bros. Pictures? |
| Տևողություն | 143 րոպե |
| Բյուջե | 100 000 000 $ |
| Շահույթ | 171 400 000 $ |
| Պաշտոնական կայքէջ | |
Արյունոտ ադամանդ, 2006 թվականի ամերիկյան քաղաքական-ռազմական մարտաֆիլմ, որի ռեժիսորը և համապրոդյուսերն է Էդուարդ Ցվիկը, իսկ գլխավոր դերերում՝ Լեոնարդո ԴիԿապրիոն, Ջենիֆեր Քոնելին և Ջայմոն Ունսուն։ Վերնագիրը վերաբերում է արյունոտ (դարչնագույն կամ կարմիր) ադամանդներին, որոնք արդյունահանվում են պատերազմական գոտիներում և վաճառվում հակամարտությունները ֆինանսավորելու համար, և այդպիսով շահույթ են ստանում աշխարհազորային հրամանատարներն ու ադամանդի ընկերությունները։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Սիեռա Լեոնեի 1991-2002 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Ֆիլմը նկարագրում է մի երկիր, որը մասնատվում է կառավարության հավատարիմ կողմնակիցների և ապստամբ ուժերի միջև պայքարի հետևանքով։ Այն նաև պատկերում է այդ պատերազմի բազմաթիվ վայրագությունները, այդ թվում՝ ապստամբների կողմից քաղաքացիական անձանց ձեռքերի անդամահատումը՝ նրանց առաջիկա ընտրություններին քվեարկելուց հետ պահելու համար։ Ֆիլմի ավարտը, որի ընթացքում անցկացվում է արյունոտ ադամանդների վերաբերյալ կոնֆերանս, վերաբերում է 2000 թվականին Հարավային Աֆրիկայի Քիմբերլի քաղաքում տեղի ունեցած պատմական հանդիպմանը։ Դա հանգեցրեց Քիմբերլիի գործընթացի հավաստագրման սխեմայի մշակմանը, որը ձգտում էր հավաստագրել չմշակված ադամանդների ծագումը՝ կոնֆլիկտային ադամանդների առևտուրը զսպելու համար։ Այդ ժամանակվանից ի վեր հավաստագրման սխեման անարդյունավետության պատճառով մեծ մասամբ անտեսվում է։ Ֆիլմը դրական արձագանքներ ստացավ, որոնց թվում գովասանքի խոսքեր ուղղվեցին ԴիԿապրիոյի և Ունսուի դերակատարմանը։ Ֆիլմը համաշխարհային վարձույթում վաստակել է 171 միլիոն դոլար և ստացել է Օսկարի հինգ անվանակարգ, այդ թվում՝ «Լավագույն դերասան» անվանակարգերում՝ ԴիԿապրիոն և «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում՝ Ունսուն։ ԴիԿապրիոն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ որպես դրամատիկ ֆիլմի լավագույն դերասան (նույն տարի առաջադրվել է նաև նույն անվանակարգում «Մեռյալները» ֆիլմի համար): Բացի այդ, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի 13-րդ մրցանակաբաշխության ժամանակ, ԴիԿապրիոն և Ունսուն առաջադրվել են «Գլխավոր դերի հանրածանոթ դերասան» և «Երկրորդ պլանի հանրածանոթ դերասան» անվանակարգերում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Սիեռա Լեոնեում քաղաքացիական պատերազմ բռնկվեց։ Հեղափոխական միացյալ ճակատն ահաբեկում է գյուղական վայրերը և ստրկացնում բազմաթիվ տեղացիների՝ ադամանդներ հավաքելու համար։ Դարչնագույն կամ կարմիր ադամանդները, որոնք հայտնի են նաև արյունոտ ադամանդներ անվամբ, ֆինանսավորում են նրանց ավելի ու ավելի հաջող պատերազմական ջանքերը: Շենգե ձկնորսական ավանից Մենդե ցեղի ձկնորս Սոլոմոն Վանդին բաժանվում է իր ընտանիքից և անողոք զորավար՝ կապիտան Փոյսնի կողմից նշանակվում աշխատուժի վերահսկող: Գետում փնտրելիս Վանդին գտնում է մի հսկայական վարդագույն ադամանդ։ Կապիտան Փոյսնը փորձում է վերցնել քարը, բայց կառավարական զորքերը հանկարծակի ներխուժում են տարածք։ Վանդին թաղում է քարը, նախքան գերի ընկնելը։ Վանդին և Փոյսնը բանտարկված են Ֆրիթաունում Դեննի Արչերի հետ միասին, ով սպիտակամորթ զիմբաբվեցի զենքի առևտրով զբաղվող և Անգոլայի պատերազմի վետերան է։ Դեննին բանտարկվել է մաքսանենգ ճանապարհով Լիբերիա ադամանդներ տեղափոխելու փորձի համար։ Ադամանդները նախատեսված էին Ռուդոլֆ վան դե Կաապի՝ Հարավ Աֆրիկյան Հանրապետության հանքարդյունաբերության կոռումպացված գործադիր տնօրենի համար։ Բանտում լսելով վարդագույն ադամանդի մասին, Արչերը կազմաակերպում է իր և Վանդիի ազատ արձակումը։ Նա մեկնում է Քեյփթաուն՝ հանդիպելու իր գործատուի՝ գնդապետ Քոեզիի հետ, որը նախկինում՝ ապարտհեյդի տարիներին, ծառայել է Հարավաֆրիկյան պաշտպանության ուժերում (որի ղեկավարությամբ Արչերը ծառայել է նաև 32-րդ գումարտակում), և այժմ մասնավոր ռազմական վաշտի հրամանատար է։ Արչերը ցանկանում է ձեռք գցել ադամանդը, որպեսզի կարողանա այն վաճառել վան դե Կաապին և թոշակի անցնել, բայց Քոեզին ցանկանում է այն որպես փոխհատուցում Արչերի անհաջող մաքսանենգության համար։ Արչերը վերադառնում է Սիեռա Լեոնե, գտնում Վանդիին և առաջարկում է օգնել նրան գտնել իր ընտանիքը, եթե նա օգնի գտնել ադամանդը։ Հեղափոխական միացյալ ուժերը գրավում են Ֆրիթաունը, մինչդեռ Վանդիի որդի Դիան գերի է վերցվում՝ բանտից ազատված կապիտան Փոյսնի ղեկավարության ներքո որպես պատանի զինվոր ծառայելու համար։ Արչերը և Վանդին հազիվ կարողանում են փախչել ափամերձ Լունգի ավան, որտեղ նրանք պլանավորում են հասնել Կոնո՝ ամերիկացի լրագրողուհի Մեդի Բոուենի օգնությամբ՝ Արչերի կողմից ադամանդի ապօրինի առևտրի վերաբերյալ ապացույցներ տրամադրելու դիմաց։ Մեդին օգնում է Վանդիին գտնել իր ընտանիքի մնացած անդամներին Գվինեայի փախստականների ճամբարում: Ճանապարհորդության ընթացքում Արչերը Մեդիին հայտնում է, որ իր ծնողները դաժանորեն սպանվել են սևամորթ ապստամբների կողմից՝ նախկին Ռոդեզիայում (այժմ՝ Զիմբաբվե) ռասայական սեգրեգացիայի և սպիտակամորթ փոքրամասնության կառավարման անկումից հետո՝ Ռոդեզիայի Բուշի պատերազմի ժամանակ: Մանուկ հասակում նա փախել է Հարավային Աֆրիկա, որտեղ ի վերջո զինվորական ծառայության է անցել և ծառայել Անգոլայում: Վերջիվերջո, տանջալից ճանապարհորդությունից հետո, եռյակը հասնում է Կոնո, որտեղ Քոեզին և նրա՝ Սիեռա Լեոնեի կառավարության կողմից վարձված մասնավոր բանակը, պատրաստվում են հետ մղել ապստամբների հարձակումը: Մեդին մնում է իր պատմության հետ, մինչդեռ երկու տղամարդիկ ուղևորվում են դեպի կապիտան Փոյսնի ճամբարը։ Դիան, որը տեղակայված է հեղափոխական միացյալ ուժերի կայազորում, բախվում է Վանդիի հետ, բայց նա ենթարկվել է ուղեղի լվացման և հրաժարվում է ճանաչել հորը։ Արչերը ռադիոյով տեղեկացնում է տեղանքի կոորդինատները Քոեզիին, որը ղեկավարում է ճամբարի վրա համատեղ օդային և ցամաքային հարձակումը։ Վանդին գտնում է կապիտան Փոյսնին և բահով սպանում նրան, մինչ վարձկանները ճնշում են գործադրում հեղափոխության պաշտպանների վրա։ Այնուհետև Քոեզին ստիպում է Վանդիին իրեն տալ ադամանդը, բայց նրան սպանում է Արչերը, որը հասկանում է, որ Քոեզին, ի վերջո, կսպանի նրանց երկուսին էլ։ Դիան կարճ ժամանակով զենքի սպառնալիքի տակ է պահում զույգին, բայց Վանդին համոզում է նրան և վերականգնում իրենց ընտանեկան կապը։ Վրեժխնդիր վարձկանների կողմից հետապնդվելով՝ Արչերը մահացու վիրավորվում է և քարը վստահում է Վանդիին՝ ասելով նրան, որ այն վերցնի իր ընտանիքի համար։ Վանդին և նրա որդին հանդիպում են Արչերի օդաչուի հետ, ով նրանց անվտանգ վայր է տանում, մինչ Արչերը վերջին անգամ զանգահարում է Մեդիին։ Նրանք վերջին հրաժեշտն են տալիս միմյանց, երբ Արչերը խնդրում է նրան օգնել Վանդիին և թույլտվություն է տալիս ավարտել իր հոդվածը։ Արչերը մահանալուց առաջ վայելում է գեղեցիկ աֆրիկյան բնապատկերը։ Վանդին ժամանում է Լոնդոն և հանդիպում վան դե Կաապի ներկայացուցչի հետ։ Նա վարդագույն ադամանդը մեծ գումարի է վերածում որպեսզի կարողանա վերամիավորվել իր ամբողջ ընտանիքի հետ։ Մեդին լուսանկարում է գործարքը՝ ադամանդի առևտրի մասին իր հոդվածում հրապարակելու համար, որը բացահայտում է վան դե Կաապի հանցավոր գործողությունները։ Վանդին որպես հյուր-զեկուցող հանդես է գալիս Քիմբերլիում «արյունոտ ադամանդների» վերաբերյալ կոնֆերանսում և արժանանում է հոտնկայս ծափահարությունների։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեոնարդո ԴիԿապրիո- Դենի Արչեր
- Ջենիֆեր Քոնելի- Մեդի Բոուեն
- Ջայմոն Ունսու- Սոլոմոն Վանդի
- Կագիսո Կույպերս -Դիա Վանդի
- Առնոլդ Վոսլու - Քոլոնել Քոեզի
- Դեյվիդ Հերվուդ- կապիտան Փոյսն
- Էնթընի Քոուլման-Քորդել Բրաուն
- Բենու Մաբհենա -Ջեսի Վանդի
- Անոյթինգ Լուկոլա- Նյանդա Վանդի
- Բասիլ Ուոլաս- Բենջամին Կապանեյ
- Ջիմի Միսթրի - Նաբիլ
- Մայքլ Շին -Ռուպերտ Սիմոնս
- Մարիուս Վեյերս - Ռուդոլֆ վան դե Կաապ
- Սթիվեն Քոլինս -դեսպան Ուոլկեր
- Նտարե Մվինե- Մ՛Էդ
- Աթո Էսանդո -հրամանատար Ռեմբո
- Տոնի Կգորոգե- լիբերացի սահմանապահ
- Նիք Ռեդինգ - Միջազգային զարգացման դեպարտամենտի նախարար
- Ադետոկումբո Մ՛Կորմակ - միացյալ հեղափոխական ճակատի ռազմիկ
- Ուինսթոն Նթշոնել - ծերուկ մենդեացի
- Գաուրավ Չորպա -Դեյվիդ Լի
- Ջոնաթան Փիենար- լրագրող
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի փետրվարին Ուորներ Բրադըրսը վարձում է Չարլզ Լիվիթին՝ վերաշարադրելու ֆիլմի վաղ տարբերակը, որն այն ժամանակ կոչվում էր «Օկավանգո»[12]: Պատմությունը տարիներ շարունակ ստուդիայում խրված էր «մշակման դժոխքում» (նախագիծ, որը երկար ժամանակ մնում է վաղ զարգացման փուլում՝ իրավական, տեխնիկական կամ գեղարվեստական խնդիրների պատճառով), մինչև պրոդյուսերներ Պաուլա Վայնշտեյնը և Ջիլիան Գորֆիլը վերջապես որոշում են նկարահանել աֆրիկացի ֆերմերի պատմությունը, որը հայտնվել էր ամերիկացի մաքսանենգի և տեղական ադամանդագործական կազմակերպության միջև հակամարտության մեջ[12]։ Նախքան սցենարը գրելը Լիվիտը խորությամբ ուսումնասիրել է ադամանդի արդյունաբերությունը՝ բացատրելով, որ «միշտ էլ խիստ է եղել հետազոտությունների մեջ խորասուզվելու հարցում»[13]։ Նա ֆիլմ սցենարը գրում է այն ենթադրության վրա, որ այն կվիրավորի ադամանդի արդյունաբերությանը, մասնավորապես՝ ադամանդի արդյունահանմամբ զբաղվող աֆրիկյան De Beers ընկերությանը, ուստի նախ համոզվում է, որ արդյունաբերությունը պատկերել է ճշմարտացիորեն՝ գիտակցելով, որ իրեն կարող են դատի տալ De Beers-ը և այլ հզոր հանքարդյունաբերական կորպորացիաներ[13]։ Պաուլա Վայնշտեյնը տպավորված էր Լիվիտի «Արյունոտ ադամանդ» ֆիլմի սևագրով, բայց վարձում է սցենարիստներ Էդուարդ Ցվիկին և Մարշալ Հերսկովիցին՝ այն վերաշարադրելու համար։ Երբ Ցվիկն ավարտում է սցենարը, այնքան էր հետաքրքրվել պատմությամբ, որ համաձայնվում է նաև լինել ֆիլմի ռեժիսորը[14]։ Նկարահանումները տեղի են ունեցել Հարավային Աֆրիկայում (Քեյփթաուն, Պորտ Էդվարդ), Մոզամբիկում (Մապուտու, Գոբա) և Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատական արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 64% հավանության վարկանիշ՝ հիմնված 216 քննադատների կարծիքների վրա, միջինը 6.30/10 գնահատականով։ Կայքի կոնսենսուսային եզրակացությունը նշում է. ««Արյունոտ ադամանդը» հաղթահարում է եղելության վատ շարադրանքը իր կծու մեկնաբանություններով և հիանալի դերասանական խաղով»[15]։ Metacritic-ում 39 գրախոսությունների արդյունքում այն ունի 100-ից 64 միջին միավոր՝ ինչը նշանակում է «ընդհանուր առմամբ բարենպաստ» գրախոսություններ[16]։ CinemaScore-ի կողմից հարցված հանդիսատեսը A-ից F սանդղակով ֆիլմին տվել է A− գնահատական[17]։ USA Today-ի լրագրող Կլաուդիա Պուիգը ֆիլմին դրական արձագանք է տվել՝ այն անվանելով «գոհար՝ բազմաթիվ արժանի ֆիլմերով լի եթերաշրջանում»։ Պուիգը նաև գովաբանել է ԴիԿապրիոյի դերասանական խաղը՝ անվանելով այն «առաջին անգամը, երբ տղայական դերասանը իսկապես տղամարդու տպավորություն է թողնում ֆիլմում»[18]։ «Քրիստիան Սայընս Մոնիթոր»-ի լրագրող Պիտեր Ռեյները նույնպես դրական արձագանք է տվել ֆիլմին և, ինչպես Պուիգը, գովաբանել է ԴիԿապրիոյի դերասանական խաղը. «ԴիԿապրիոն ուշագրավ է. նրա աշխատանքը գրեթե հավասար է «Մեռյալները» ֆիլմում այս տարվա նրա խաղին»[19]։ «Սիեթլ Փոստ-Ինթելիջենսեր» թերթի Ուիլյամ Արնոլդը ֆիլմին դրական արձագանք է տվել՝ ասելով. «Ցվիկի պատմողական հմտությունները ամբողջավին կլանում է մեզ, իսկ առաջնակարգ նկարահանման հնարքները և վայրերի երևակայական օգտագործումը (նկարահանվել է Մոզամբիկում) ֆիլմին հաղորդում են գրավիչ մասշտաբ և էպիկական շունչ»[20]։ «Empire» ամսագրի Դեյմոն Ուայզը ֆիլմին տվել է հինգից չորս աստղ՝ նշելով, որ «Հիանալի դերասանական խաղը, սադրիչ գաղափարները և գրավիչ մարտական տեսարանները վերջին պահին դառնում են Հոլիվուդյան տրամաբանության և գեղեցիկ պատմությունների զոհ»[21]։ «Նյու Յորք» ամսագրի Դեյվիդ Էդելշտեյնը նշել է, որ ֆիլմը գերազանցել է իր սպասումները. «Հաշվի առնելով, որ ֆիլմը չունի ոչ մի սյուժետային անակնկալ՝ դուք միշտ գիտեք, թե ուր է այն տանում և ինչու, կարճ ասած, այն պարզապես ընթանում է․ զարմանալի է, թե որքան լավն է «Արյունոտ ադամանդը»։ Կարծում եմ՝ դա հրաշալի է»[22]։ «Վաշինգտոն Փոստ»-ի Անն Հորնադեյը նույնպես գովաբանել է ԴիԿապրիոյի դերասանական խաղը «Արյունոտ ադամանդ» և «Մեռյալները» (թողարկվել է նույն թվականին) ֆիլմերում՝ ասելով, որ նա «այս տարի մեծ աճ է ապրել»։ Նա ֆիլմն ընդհանուր առմամբ անվանել է «անսովոր խելացի, կլանված փոփկորնով ֆիլմ»[23]։ ReelViews-ի Ջեյմս Բերարդինելլին ֆիլմին տվել է չորսից երեք աստղ՝ ասելով. «Դա Լեոնարդո ԴիԿապրիոյի ուժեղ դերակատարում է, որը զարգացրել է այս տեսակի համառ դերախաղը և ավելի հավաստի է դարձել «Մեռյալները» ֆիլմում մութ կողմում դերախաղից հետո»[24]։ «Slate» ամսագրի Դանա Սթիվենսը գրել է. ««Արյունոտ ադամանդը», անկասկած, չափազանցված ֆիլմ է... Բայց ռեժիսոր Էդուարդ Ցվիկը բավականաչափ վարպետ է, որպեսզի տեմպը երբեք չնվազի, հետապնդման տեսարանները հուզիչ են, իսկ մարտական տեսարանները՝ զարհուրելի։ Եվ եթե դա հեռուստադիտողին ստիպի երկու անգամ մտածել իրենց սիրելիներին Սուրբ Ծննդյան համար այդ դժվարությամբ ձեռք բերված սառույցի կտորը (նկատի ունի ադամանդը) գնելու մասին, ավելի լավ»[25]։ «Բոստոն Գլոուբ»-ի լրագրող Թայ Բարը, ֆիլմին դրական արձագանք տալուց հետո, նշել է. «Որպես ժամանցի ժանրի ստեղծագործություն, որտեղ հմայիչ կինոաստղերը մեր ուշադրությունը հրավիրում են ավելի քիչ բախտավորների ծանր վիճակի վրա, «Արյունոտ ադամանդը» գերազանցում է 2003 թվականի ծիծաղելի «Սահմաններից այն կողմ» ֆիլմին, միաժամանակ կտրուկ և ակնհայտ տեսք ունենալով անցյալ տարվա «Մշտական այգեպանը» ֆիլմի համեմատ»[26]։ «Ֆիլմ Սփրեթ»-ի Փիթ Վոնդեր Հաարը ֆիլմին տվել է խառը գնահատական՝ ասելով. «Բավականին կլանված մարտաֆիլմ է, և Ցվիկը չի խուսափում բռնությունը կամ պատերազմի սարսափները պատկերելուց, բայց, որպես սոցիալական հայտարարություն, այն մի փոքր թերանում է։ Իսկ ադամանդները, միևնույն է, գեղեցիկ են»[27]։ «The Austin Chronicle»-ի Մարկ Սավլովը նույնպես ֆիլմին տվել է խառը գնահատական. «Չնայած ֆիլմը երբեք լիովին չի հասնում այն հուզական գագաթնակետին, որին այդքան ակնհայտորեն ձգտում է հասնել, Ցվիկի ֆիլմը դեռևս բավականաչափ հզոր է, որպեսզի խնայի ձեր երեք ամսվա աշխատավարձը»[28]։ «Գյուղական ձայն» պարբերականի Նաթան Լին, ինչպես Վոնդեր Հաարը և Սավլովը, նույնպես ֆիլմին տվել է խառը գնահատական՝ ենթադրելով, որ «De Beers-ը կարող է հանգստանալ. «Արյունոտ ադամանդ»-ի պատճառով առաջացած միակ վրդովմունքը կլինի ոչ թե նրանց մոտ, որոնք անհանգստանում են, թե որտեղից են եկել իրենց զարդերը, այլ նրանց մոտ, որոնք զայրացած են անլուրջ քաղաքականությունից և վատ պատմությունից»[29]։ «The A.V. Club»-ի Սքոթ Թոբիասը ֆիլմին տվել է C գնահատական. «Ցվիկի փառքի և վերջին սամուրայի նման, «Արյունոտ ադամանդը» ձգտում է լինել կարևոր ֆիլմ՝ միաժամանակ խուսափելով իսկապես սադրիչ և գեղարվեստորեն պատահական լինելուց»[30]։ «Սան Ֆրանցիսկո Քրոնիքլ»-ի Միք ԼաՍալը ֆիլմին բացասական գնահատական է տվել՝ պնդելով, որ «ռեժիսոր Էդուարդ Ցվիկը փորձել է հիանալի ֆիլմ նկարահանել, բայց ինչ-որ տեղ մոռացել է լավը նկարահանել»[31]։
Տոմսարկղային ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արյունոտ ադամանդը» սկսել է ցուցադրվել է 2006 թվականի դեկտեմբերի 8-ից, ԱՄՆ-ի և Կանադայի 1910 կինոթատրոններում։ Ֆիլմը պրեմիերայի շաբաթավերջին զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը՝ հավաքելով 8,648,324 դոլար, յուրաքանչյուր կինոթատրոնի միջին հասույթը կազմել է 4,527 դոլար[32]։ Ֆիլմի հնգօրյա եկամուտը կազմել է 10,383,962 դոլար[33]։ Ֆիլմը երկրորդ շաբաթավերջին իջավ մինչև 7-րդ հորիզոնական՝ հավաքելով $6,517,471, ինչը 24.6%-ով պակաս է առաջին շաբաթավերջի համեմատ, և յուրաքանչյուր կինոթատրոնում միջին եկամուտը կազմել է $3,412[34]։ Երրորդ շաբաթավերջին այն ավելի անկում ապրեց՝ հասնելով 12-րդ հորիզոնականին և վաստակելով 3,126,379 դոլար, իսկ յուրաքանչյուր կինոթատրոնում միջին եկամուտը կազմել է 1,628 դոլար[35]։ «Արյունոտ ադամանդը» ԱՄՆ-ում և Կանադայում վաստակել է 57,377,916 դոլար, իսկ արտասահմանում՝ 114,029,263 դոլար։ Ընդհանուր առմամբ, ֆիլմը ամբողջ աշխարհում վաստակել է 171,407,179 դոլար։
Գնահատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]| Արարողություն | Ամսաթիվ | Մրցանակ | Ստացող(ներ) | Արդյունք |
|---|---|---|---|---|
| Օսկարի 79-րդ մրցանակաբաշխություն[36] | փետրվարի 25, 2007 թվական | Լավագույն դերասան | Լեոնարդո ԴիԿապրիո | Առաջադրված |
| Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ջայմոն Ունսու | Առաջադրված | ||
| Լավագույն մոնտաժ | Սթիվեն Ռոզենբլում | Առաջադրված | ||
| Լավագույն հնչյունային մոնտաժ | Լոն Բենդեր | Առաջադրված | ||
| Լավագույն երաժշտություն | Էնդի Նելսոն, Աննա Բելմեր, Իվան Շարոկ | Առաջադրված | ||
| Քննադատների ընտրության 12-րդ մրցանակաբաշխություն | հունվարի 14, 2007 թվական | Լավագույն դերասան | Լեոնարդո ԴիԿապրիո | Առաջադրված |
| Լավագույն ֆիլմ | Առաջադրված | |||
| Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ջայմոն Ունսու | Առաջադրված | ||
| «Ոսկե գլոբուս» 64-րդ մրցանակաբաշխություն | հունվարի 15, 2007 թվական | Խաղարկային ֆիլմի լավագույն դերասան | Լեոնարդո ԴիԿապրիո | Առաջադրված |
| Դալաս-Ֆորտ Ուորթի կինոքննադատների ասոցիացիա | դեկտեմբերի 19, 2006 թվական | Լավագույն ֆիլմ | Առաջադրված | |
| Լավագույն դերասան | Լեոնարդո ԴիԿապրիո | Առաջադրված | ||
| Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ջայմոն Ունսու | Առաջադրված | ||
| 2006 թվականի Լաս Վեգասի կինոքննադատների միության մրցանակներ | դեկտեմբերի 18, 2006 թվական | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ջայմոն Ունսու | Հաղթանակ |
| 2006 թվականի Ազգային գրախոսական խորհրդի մրցանակներ | դեկտեմբերի 6, 2006 թվական | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ջայմոն Ունսու | Հաղթանակ |
| 2006 թվականի Արբանյակային մրցանակներ | դեկտեմբերի 18, 2006 թվական | Խաղարկային ֆիլմի լավագույն դերասան | Լեոնարդո ԴիԿապրիո | Առաջադրված |
| 13-րդ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխություն | հունվարի 28, 2007 թվական | Գլխավոր դերում տղամարդ դերասանի լավագույն խաղ | Լեոնարդո ԴիԿապրիո | Առաջադրված |
| Երկրորդ պլանի տղամարդ դերասանի լավագույն խաղ | Ջայմոն Ունսու | Առաջադրված | ||
| «Դեռահասների ընտրություն» մրցանակներ | օգոստոսի 26, 2007 թվական | Դրամայի լավագույն դերասան | Լեոնարդո ԴիԿապրիո (նաև Մեռյալները ֆիլմի համար) | Առաջադրված |
| Վիզուալ էֆեկտների ընկերության 2006 թվականի մրցանակաբաշխություն | փետրվարի 12, 2007 թվական | Լավագույն երկրորդական էֆեկտներ | Ջեֆրի Օկուն, Թոմաս Բոլանդ, Թիմ Քրոսբի, Նեյլ Գրինբերգ | Առաջադրված |
| 2006 թվականի Վաշինգտոնի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ | դեկտեմբերի 11, 2006 թվական | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ջայմոն Ունսու | Հաղթանակ |
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Արյունոտ ադամանդ | |
|---|---|
| Թողարկված | դեկտեմբերի 8, 2006[4] և հունվարի 25, 2007[5] |
| Ժանր | դրամա[1][2][3][…], ռազմական ֆիլմ, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ և թրիլեր |
| Տևողություն | 143 րոպե |
| Պրոդյուսեր | Մարշալ Հերսկովից, Գրեհեմ Քինգ և Էդուարդ Ցվիկ |
«Արյունոտ ադամանդ. Բնօրինակ ֆիլմի սաունդթրեքը» համանուն ֆիլմի սաունդթրեքն է, որը թողարկվել է 2006 թվականի դեկտեմբերի 19-ին Varèse Sarabande ձայնագրման լեյբլի կողմից։ Այն գրել է Ջեյմս Նյուտոն Հովարդը։ Սաունդթրեքը 2008 թվականի «Classic Brit Awards» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա սաունդթրեք» մրցանակին։
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]| No. | Անվանում | Տևողություն |
|---|---|---|
| 1. | "Արյունոտ ադամանդի տիտղոսներ" | 1:32 |
| 2. | "Անցնելով կամուրջը" | 1:41 |
| 3. | "Հարձակում գյուղի վրա" | 1:52 |
| 4. | "հեղափոխական զինյալներն առևանգում են Դիային" | 3:02 |
| 5. | "Արչերի ու Սոլոմոնի արշավը" | 1:55 |
| 6. | "Մեդի և Արչեր" | 1:56 |
| 7. | "Սոլոմոնը գտնում է ընտանիքը" | 2:09 |
| 8. | "Ֆրիթաունի անկումը" | 4:45 |
| 9. | "Դու այն թաղե՞լ ես" | 1:36 |
| 10. | "Արչերը վաճառում է ադամանդը" | 1:40 |
| 11. | "Հրաժեշտներ" | 2:40 |
| 12. | "Որդիդ էլ չկա" | 1:21 |
| 13. | "Ադամանդի հանքը ռմբակոծվում է" | 4:31 |
| 14. | "Սոլոմոնը օգնության ձեռք է մեկնում" | 1:11 |
| 15. | "Մեծ ութնյակի գագաթնաժողովը" | 2:36 |
| 16. | "Սոլոմոնն ու Արչերը փախչում են" | 2:12 |
| 17. | "Ես կարող եմ տանել քեզ" | 1:30 |
| 18. | "Մայրդ քեզ սիրում է" | 2:24 |
| 19. | "Կարծում ես երբեք չե՞մ կանչել" | 3:56 |
| 20. | "Լոնդոն" | 2:38 |
| 21. | "Սոլոմոն Վանդի" | 2:11 |
| 22. | "Անկալա" (Կատարումը «Սիեռա Լեոնեի փախստականների բոլոր աստղերը» երգչախմբի) | 4:12 |
| 23. | "Բաաի" (Կատարումը Էմանուել Ջալի և Աբդ Էլ Գադիր Սալիմի) | 4:37 |
| 24. | "Երբ Դա Դոուգսը դուրս է գալիս խաղալու" (Կատարում է Բայ Բուրեան, Մաստա Քենթի և Bullet Rhymes-ի մասնակցությամբ) | 3:19 |
| Ընդհանուր տևողություն՝ | 61:26 | |
Տնային մեդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի մարտի 20-ին թողարկվել է «Արյունոտ ադամանդի» DVD տարբերակը՝ 1-ին ռեգիոն ձևաչափով[37]։ Թողարկվել են ինչպես մեկ սկավառակով, այնպես էլ երկու սկավառակով տարբերակները[38][39]։ DVD ձևաչափով ֆիլմը վաճառվել է մոտավորապես 3.6 միլիոն օրինակով և վաստակել է 62.7 միլիոն դոլար[37]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեսուրսային անեծք – երևույթ, որի դեպքում ռեսուրսներով հարուստ երկիրը զարգանում է ավելի դանդաղ, քան մյուսները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 http://www.metacritic.com/movie/blood-diamond
- 1 2 3 http://www.imdb.com/title/tt0450259/
- 1 2 3 http://www.adorocinema.com/filmes/filme-61469/
- 1 2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=61469.html
- 1 2 3 http://www.interfilmes.com/filme_16829_Diamante.de.Sangue-(Blood.Diamond).html
- 1 2 3 4 5 6 7 8 9 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.the-numbers.com/movie/Blood-Diamond#tab=video-sales
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 http://www.imdb.com/title/tt0450259/fullcredits
- 1 2 http://stopklatka.pl/film/krwawy-diament
- 1 2 Dunkley, Cathy (2004 թ․ փետրվարի 24). «WB leaving 'Okavango' to Leavitt». Variety. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
- 1 2 Faye, Denis (2006). «Diamond Scribe». Writers Guild of America West. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Brodesser, Claude (2005 թ․ հունիսի 28). «WB polishes 'Diamond'». Variety. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Blood Diamond». Rotten Tomatoes. Fandango Media. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Blood Diamond». Metacritic. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «BLOOD DIAMOND (2006) A-». CinemaScore. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Puig, Claudia (2006 թ․ դեկտեմբերի 7). «Blood Diamond shines forth». USA Today. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Rainer, Peter (2006 թ․ դեկտեմբերի 8). «Star-studded, flawed diamond». The Christian Science Monitor. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Arnold, William (2006 թ․ դեկտեմբերի 7). «Blood Diamond is a multicarat message movie». SeattlePI.com. Hearst Communications Inc. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Wise, Damon. «Blood Diamond». Empire. Bauer Consumer Media. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Edelstein, David (2006 թ․ դեկտեմբերի 3). «They Cut Glass. And Hands». NYMag.com. New York Media LLC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Hornaday, Ann (2006 թ․ դեկտեմբերի 8). «Blood Diamond». WashingtonPost.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Berardinelli, James (2007). «Review: Blood Diamond». ReelViews.net. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Stevens, Dana (2006 թ․ դեկտեմբերի 8). «Trading Spaces». Slate.com. The Slate Group, LLC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Burr, Ty (2006 թ․ դեկտեմբերի 8). «'Diamond' trades on action and star appeal». Boston.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Vonder Haar, Pete (2006). «Blood Diamond». FilmThread.com. Hamster Stampede LLC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Savlov, Marc (2006 թ․ դեկտեմբերի 8). «Blood Diamond». AustinChronicle.com. Austin Chronicle Corp. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Lee, Nathan (2006 թ․ նոյեմբերի 28). «Say It with Diamonds?». Village Voice. Village Voice, LLC. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Tobias, Scott (2006 թ․ դեկտեմբերի 7). «Blood Diamond». The A.V. Club. Onion Inc. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ LaSalle, Mick (2006 թ․ դեկտեմբերի 8). «Romancing the enormous conflict diamond». SFGate.com. Hearst Communications Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Weekend Box Office Results for December 8–10». Box Office Mojo. IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Daily Box Office Results for December 12». Box Office Mojo. IMDb. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Weekend Box Office Results for December 15–17». Box Office Mojo. IMDb. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Weekend Box Office Results for December 22–24». Box Office Mojo. IMDb. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «The 79th Academy Awards Nominees and Winners». Oscars.org. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.
- 1 2 «Blood Diamond – DVD Sales». The-Numbers.com. Nash Information Services, LLC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Blood Diamond [DVD] [2007]». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Blood Diamond (Two-Disc Special Edition) (2007)». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (May 2, 2007, archived version)
- Արյունոտ ադամանդ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Արյունոտ ադամանդ»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Հարավաֆրիկյան Հանրապետությունում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ալբոմներ այբբենական կարգով
- Pages using track listing with unknown parameters
- 2006 ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ռազմական ֆիլմեր
- Քաղաքական ֆիլմեր