Արյան Բեքայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արյան Բեքայ
Arjan Beqaj
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ալբանիա Ալբանիա
Կոսովո Կոսովո
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 20, 1976 (47 տարեկան)
Ծննդավայր Պրիզրեն
Հասակ 187 սմ
Քաշ 82 կգ
Դիրք դարպասապահ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994-1997 Ալբանիա Պարտիզանի 37 (−?)
1997-2003 Հունաստան ՕՖԻ 121 (−?/1)
2003-2006 Հունաստան Իոնիկոս 83 (−108)
2006-2010 Կիպրոսի Հանրապետություն Անորտոսիս 82 (−?)
2010 Կիպրոսի Հանրապետություն Օլիմպիակոս (Նիկոսիա) 4 (−7)
2011 Կիպրոսի Հանրապետություն Էրմիս 0 (0)
Ազգային հավաքական
1998-2011 Ալբանիա Ալբանիա 43 (−31)
Մարզչական կարիերա
2011-այժմ Կիպրոսի Հանրապետություն Անորտոսիս մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արյան Բեքայ (ալբ․՝ Arjan Beqaj, օգոստոսի 25, 1975(1975-08-25)[1] կամ օգոստոսի 20, 1976(1976-08-20), Պրիզրեն, Կոսովո), ալբանացի նախկին ֆուտբոլիստ, դարպասապահ։ «Անորտոսիս» ակումբի դարպասապահների մարզիչ։ Հանդես է եկել Ալբանիայի ազգային հավաքականում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր մասնագիտական կարիերան սկսել է «Պարտիզանի» ակումբում 1994 թվականին։ 1994/95 և 1995/96 մրցաշրջաններում թիմի հետ դարձել է Ալբանիայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 1996/97 մրցաշրջանում թիմի կազմում դարձել է Ալբանիայի գավաթի առաջնության հաղթող։ «Պարտիզանի» ակումբի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է առաջնության 37 խաղի։

1997 թվականից մինչև 2003 թվականը Արյան Բեքայը խաղացել է Հունաստանի Իրակլիոն քաղաքի ՕՖԻ ակումբում, որի կազմում անցկացրել է 121 հանդիպում և խփել 1 գոլ։ 2003 թվականի ամռանը տեղափոխվել է հունական մեկ այլ ակումբ՝ Նիկեա քաղաքի «Իոնիկոս» ակումբ, որի կազմում խաղացել է երեք տարի և մասնակցել 83 հանդիպման։

2006 թվականի ամռանը Բեքայը տեղափոխվել է կիպրական «Անորտոսիս» ակումբ։ 2006/07 մրցաշրջանում թիմի հետ հաղթել է Կիպրոսի գավաթի առաջնության եզրափակչում (3:2 հաշվով հաղթելով «Օմոնիա» ակումբին) և Կիպրոսի սուպերգավաթի առաջնությունում։ 2007 թվականի ամռանը «Անորտոսիսը» մասնակցել է եվրագավաթների որակավորման փուլերին. ակումբը հաղթել է մակեդոնական «Վարդար» և ռումինական «Կլուժ» ակումբներին, սակայն վերջին փուլում պարտություն է կրել անգլիական «Տոտենհեմ» ակումբից։

2007/08 մրցաշրջանում «Անորտոսիսը» հաղթել է Կիպրոսի առաջնությունում։ 2008 թվականի ամռանը ակումբը մասնակցել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։ «Անորտոսիսը» հաղթել է հայկական «Փյունիկ», ավստրիական «Ռապիտ» ու հունական «Օլիմպիակոս» ակումբներին և անսպասելիորեն անցել է խմբային փուլ[2]։ Բեքայը մասնակցել է 6 խաղի և բաց թողել 4 գոլ[3]։ Խմբային փուլում «Անորտոսիսը» գրավել է վերջին տեղը՝ զիջելով գերմանական «Վերդեր», իտալական «Ինտեր» և հունական «Պանաթինաիկոս» ակումբներին։ Բեքայը մասնակցել է «Պանաիթալինոսի» դեմ միակ հաղթական խաղին (3:1)[4]։ Խմբում Բեքայն անցկացրել է 5 խաղ և բաց թողել 6 գնդակ[5]։ «Անորտոսիսի» կազմում Բեքայը մասնակցել է առաջնության 82 խաղերի։

2010 թվականի ամռանը Բեքայը տեղափոխվել է Նիկոսիայի «Օլիմպիակոս» ակումբ, որի կազմում մասնակցել է Կիպրոսի առաջնության 5 խաղերի։ 2011 թվականի հունվարին որպես ազատ գործական տեղափոխվել է Արադիպու քաղաքի «Էրմիս» ֆուտբոլային ակումբ, որտեղ էլ ավարտել է իր կարիերան։ 2011 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատում է որպես «Անորտոսիս» ակումբի դարպասապահների մարզիչ[6]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայի ազգային հավաքականում Բեքայը խաղացել է 1998 թվականից։ Այն բանից հետո, երբ Ֆոտո Ստրակոշան 2005 թվականին ավարտել է իր կարիերան, Արյան Բեքայը դարձել է հավաքականի հիմնական դարպասապահ։ 2011 թվականին ավարտել է իր կարիերան հավաքականում, որի կազմում անցկացրել էր 43 խաղ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պարտիզանի»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբանիայի առաջնության բրոնզե մեդալակիր (2) - 1994/95, 1995/96
  • Ալբանիայի գավաթակիր (1) - 1996/97

«Անորտոսիս»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիպրոսի չեմպիոն (1) - 2007/08
  • Կիպրոսի առաջնության արծաթե մեդալակիր (1) - 2009/10
  • Կիպրոսի առաջնության բրոնզե մեդալակիր (2) - 2006/07, 2008/09
  • Կիպրոսի գավաթակիր (1) - 2006/07
  • Կիպրոսի գավաթի առաջնության եզրափակչի մասնակից (1) - 2007/08
  • Կիպրոսի սուպերգավաթակիր (1) - 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FBref.com(բազմ․)
  2. «Анортосис» творит историю
  3. Arian Beqaj > Champions League Qual. 2008/09
  4. Spielschema / Aufstellung: Anorthosis Famagusta — Panathinaikos (Champions League 2008/09)
  5. Arian Beqaj > Champions League 2008/09
  6. «Профиль на официальном сайте ФК «Анортосис»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]