Արմո Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմո Գալստյան
Ծնվել էմայիսի 28, 1947(1947-05-28) (76 տարեկան)

Արմավիր Ալեքսանի Գալստյան (մայիսի 28, 1947(1947-05-28), Նորագյուղ, ԼՂՀ), Արցախյան ազատամարտի մասնակից, պետական գործիչ։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1947 թ. մայիսի 28-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում։ 1954 թ. ընդունվել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1965 թ. ավարտել է նույն դպրոցի 11-րդ դասարանը։

1966 թ զորակոչվել է խորհրդային բանակ։ 1969 թ. զորացրվելուց հետո վերադարձել է հայրենի գյուղում, և նույն թվականին ընդունվել «Հաղթանակ» կոլտնտեսությունում, որպես մեխանիզատոր ավտո վարորդ։

1979 թ. ընդունվել է Ստեփանակերտի սովխոզտեխնիկումը։ 1981 թ. ավարտել է նշված տեխնիկումը՝ տեխնիկ- մեխանիկ որակավորումով։ 1991 թ. անդամավագրվել է կամավորական ջոկատում և ծառայել ԼՂՀ պաշտպանական բանակում, շարքայինից մինչև գումարտակի հրամանատար՝ կապիտանի կոչումով պարգևատրվել է «Մարտական խաչի 2-րդ աստիճան», «Արիության», «Մայրական երախտագիտության», «Հայրենյաց պաշտպան» մեդալներով և մի շարք պատվոգրերով։

1997 թ. զորացրվել է ԼՂՀ ՊԲ-ի շարքերից և նույն տարում ընտրվել Նորագյուղի ԳԿՏ-ի նախագահ, իսկ 1998 թ-ից Նորագյուղի համայնքի ղեկավար։ 2009 թ. Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալ էր։ 2010 թ.ԼՂՀ ԳԳԱՀ –ի գործադիր տնօրենի տեղակալ։

Ազատ Հայրենիք կուսակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]