Արմին Լաշետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմին Լաշետ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1961(1961-02-18)[1][2][3][…] (60 տարեկան)
ԾննդավայրBurtscheid, Աախեն-Միթթե, Աախեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[5]
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[2]
ԿրթությունԲոննի համալսարան[2], Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[2] և Pius gymnasium Aachen?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրԱխենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարան և Rita Süssmuth?[6]
ԱմուսինSusanne Laschet?[7]
Զբաղեցրած պաշտոններMinister-President of North Rhine-Westphalia?[8]
ԿուսակցությունՔրիստոնեական-դեմոկրատական միություն[2]
Պարգևներ և
մրցանակներ
«Գազանական լրջության դեմ» շքանշան[9] Israel Jacobson Prize?[10] և pro Merito Melitensi շքանշան[11]
ԱնդամությունPizza-Connection, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, K. D. St. V. Ripuaria Bonn? և German Catholic students' society Aenania?
Կայքarmin-laschet.de
Ստորագրություն
Armin Laschet Signature.svg
Armin Laschet Վիքիպահեստում

Արմին Լաշետ (գերմ.՝ Armin Laschet,փետրվարի 18, 1961(1961-02-18)[1][2][3][…], Burtscheid, Աախեն-Միթթե, Աախեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]),  գերմանացի քաղաքական գործիչ, Քրիստոնեական-դեմոկրատական միություն կուսակցության անդամ, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրի վարչապետը (2017 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18 տարեկանում Արմին Լաշետը անդամակցել է ՔԴՄ-ին, 1981 թվականին ավարտել է դպրոցը իր հայրենի Ախեն քաղաքում և սկսել է իրավունք ուսումնասիրել Մյունխենի և Բոննի համալսարաններում։ 1986 թվականին սկսել է նաև լրագրողական գործունեությունը, մասնավորապես, աշխատել է որպես Բավարիայի «Bayerischen Fernsehens» հեռուստատեսության լրատվական խմբագրության Բոննի թղթակից։ 1987 թվականին Լաշետը հանձնել է առաջին պետական իրավաբանական քննությունը։ Չորս տարի անց նա դարձել է «KirchenZeitung Aachen» թերթի գլխավոր խմբագիրը, 1995-1999 թվականներին ղեկավարել է «Einhard-Verlag» հրատարակչությունը[12]։

1988-1993 թվականներին եղել է Բունդեսթագի նախագահ Ռիտա Զյուսմութի գիտական խորհրդականը։

1989-2004 թվականներին եղել է Ախենի քաղաքային խորհրդում, 1991 թվականին դարձել է Ախենի ՔԴՄ կազմակերպության փոխնախագահ[13]։

1994-1998 թվականներին եղել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ախենի առաջին ընտրատարածքից։

1999-2005 թվականներին եղել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։

2001 թվականին գլխավորել է ՔԴՄ-ի ախենյան կազմակերպությունը։

2005-2010 թվականներին եղել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրի սերունդների, ընտանիքի, կանանց և ինտեգրման նախարարը։

2008 թվականին մտել է ՔԴՄ ազգային վարչություն։

2010 թվականից Լանդտագի պատգամավոր է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրից։

2010-2012 թվականներին եղել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում ՔԴՄ հողային կազմակերպության նախագահի տեղակալ, 2012 թվականից՝ նախագահ։ 2013 թվականից` Լանդտագի ՔԴՄ խմբակցության նախագահ։

2012 թվականի դեկտեմբերի 5-ից` ՔԴՄ փոխնախագահ։

2017 թվականի մայիսին ՔԴՄ-ն պատմական հաղթանակ է տարել Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի հողային ընտրություններում` ստանալով ձայների 34,5 %-ը` ՍԴՀԿ-ի 30,5 %-ի դիմաց (այդ արդյունքը սոցիալ-դեմոկրատների համար վատագույնն է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամբողջ տարածաշրջանում, որտեղ նրանք գրեթե միշտ անփոփոխ գերիշխում էին)։ Ավելին՝ 12%-ը ստացել Է ԳՀՀԾ-ն, որը նախորդ ընտրություններում զրկվել էր Բունդեսթագում ներկայացուցչությունից։  Քաղաքական ասպարեզ վերադառնալու հետևանքով հնարավոր է դարձել պահպանողականների «սև-դեղին» կոալիցիան՝ տնտեսական լիբերալներով[14]։

2017 թվականի հունիսի 27-ին Լաշետը ստանձնել է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի վարչապետի պաշտոնը[15]։

2018 թվականի հոկտեմբերի 31-ին՝ հաջորդ ընտրություններում կուսակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարից հրաժարվելու մասին Անգելա Մերկելի հայտարարությունից երկու օր անց, «The Straits Times» թերթը Լաշետին իր հետնորդի հնարավոր փոխզիջումային ֆիգուր է անվանել Մերկելի «թագաժառանգ» Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերի և «անտի-Մերկել» Յենս Շպանի համեմատությամբ[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 European Commission Armin LASCHET — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Armin Laschet (գերմ.) — 1996.
  3. 3,0 3,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  4. 4,0 4,1 4,2 http://webarchiv.bundestag.de/archive/2007/0206/mdb/mdb13/bio/L/laschar0.html
  5. German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #121050343 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. https://www.spiegel.de/politik/deutschland/armin-laschet-cdu-seine-fuenf-irrtuemer-und-die-folgen-fuer-deutschland-a-9b730413-ebe4-4f66-bac2-f82838aa0c74
  7. https://www.nwzonline.de/politik/personen/susanne-laschet_a_31,2,4282157801.html
  8. Armin Laschet neuer Ministerpräsident (գերմ.)Staatskanzlei des Landes Nordrhein-Westfalen, 2017.
  9. 2020 Armin Laschet
  10. https://www.land.nrw/de/termin/ministerpraesident-armin-laschet-erhaelt-israel-jacobsen-preis-2020-der-union-progressiver
  11. Hohe Auszeichnung der Malteser für Armin Laschet
  12. «Armin Laschet»։ Themen & personen (գերմաներեն)։ RTL։ Վերցված է 2018-10-31 
  13. «Armin Laschet» (գերմաներեն)։ Konrad Adenauer Stiftung։ Վերցված է 2018-10-31 
  14. Анна Розэ (2017-05-14)։ «Что означают итоги земельных выборов в Германии»։ Российская газета։ Վերցված է 2018-10-31 
  15. «Die Politik und ihre Medien: Armin Laschet macht Funke-Anteilseigner zum Medien-Minister» (գերմաներեն)։ RT Deutsch։ 2017-07-20։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-01-ին։ Վերցված է 2018-10-31 
  16. «Possible successors» (անգլերեն)։ The Straits Times։ 2018-10-31։ Վերցված է 2018-10-31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Armin Laschet» (անգլերեն)։ вропейский парламент։ Վերցված է 2018-10-31 
  • «Armin Laschet» (գերմաներեն)։ Бундесрат։ Վերցված է 2018-10-31