Արմին Բաչինովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Արմին Բաչինովիչ
Քաղաքացիությունը Flag of Slovenia.svg Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 24, 1989(1989-10-24)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Մարիբոր, ՀՍՖՀ
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Սլովենիա Ժելեզնիչար
2002—2007 Սլովենիա Մարիբոր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007—2010 Սլովենիա Մարիբոր 79 (6)
2010—2014 Իտալիա Պալերմո 54 (3)
2012—2013  Իտալիա Հելլաս Վերոնա 17 (1)
2014—2016 Իտալիա Վիրտուս Լանչանո 60 (2)
2016—2017 Իտալիա Տեռնանա 12 (0)
2017—2018 Իտալիա Սամբենեդետեզե 42 (2)
Ազգային հավաքական
2008—2010 Սլովենիա Սլովենիա (մինչև 21) 11 (4)
2009—2013 Սլովենիա Սլովենիա 13 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արմին Բաչինովիչ (սլովեն.՝ Armin Bačinovič, հոկտեմբերի 24, 1989(1989-10-24)[1][2][3], Մարիբոր, ՀՍՖՀ), սլովենացի ֆուտբոլիստ, իտալական «Սամբենեդետեզե» ակումբի նախկին հենակետային կիսապաշտպան։ 2009-2013 թվականներին խաղացել է Սլովենիայի ազգային հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմին Բաչինովիչը կարիերան սկսել է «Ժելեզնիչար» ակումբում։ 2002 թվականին տեղափոխվել է տեղական մեկ այլ ակումբ՝ «Մարիբոր»։ 2007 թվականի հուլիսի 7-ին Բաչինովիչն իր նորամուտը նշել է թիմի հիմնական կազմում՝ Ինտերտոտոյի գավաթի «Հայդուկ» (Կուլա) ակումբի դեմ խաղում՝ խաղադաշտ մտնելով խաղի 78-րդ րոպեին։ Երկու շաբաթ անց նա նորամուտի խաղն է անցկացրել նաև Սլովենիայի առաջնությունում «Դրավայի» դեմ։ Նրա ակումբն այդ խաղում հաղթել է 3-1 հաշվով։ Նույն տարվա նոյեմբերի 25-ին Արմինն ակումբի կազմում խփել է առաջին գոլը՝ գրավելով նույն «Դրավայի» դարպասը[4]։ Ընդհանուր առմամբ 2007/08 մրցաշրջանում Բաչինովիչն անցկացրել է 22 հանդիպում և օգնել է իր թիմին դուրս գալու երկրի գավաթի եզրափակիչ։ Հաջորդ տարի Արմինն անցկացրել է 29 խաղ և խփել 1 գնդակ «Ինտերբլոկ» ակումբի դարպասը[5]։ Ակումբի հետ նա հաղթել է ազգային առաջնությունում և նվաճել երկրի Սուպերգավաթը։ 2009/10 մրցաշրջանում Բաչինովիչն առաջնությունում անցկացրել է 26 հանդիպում, 4 խաղ՝ Սլովենիայի գավաթի խաղարկությունում, որտեղ նրա ակումբը հաղթել է, ինչպես նաև 1 հանդիպում է անցկացրել ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում։ 2010/2011 մրցաշրջանի սկզբին Արմինն անցկացրել է 3 հանդիպում առաջնությունում և 6 հանդիպում Եվրոպայի լիգայում։ Ընդհանուր առմամբ կիսապաշտպանը «Մարիբորի» կազմում անցկացրել է 94 հանդիպում և խփել 6 գոլ[6]։

2010 թվականի օգոստոսի 28-ին Արմին Բաչինովիչը իր խաղընկերոջ՝ Յոսիպ Իլիչիչի հետ տեղափոխվել է իտալական «Պալերմո» ակումբ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր. տրանսֆերի գումարը կազմել է մոտ 500-800 հազար եվրո[7][8]։ Սեպտեմբերի 12-ին նա թիմի կազմում իր նորամուտն է նշել «Բրեշիայի» դեմ խաղում՝ 58-րդ րոպեին փոխարինելով Ֆաբիո Լիվերանիին[9]։ Հոկտեմբերի 17-ին Արմինը խփել է ակումբում իր առաջին գոլը՝ գրավելով «Բոլոնիայի» դարպասը[10]։ Նոյեմբերին Բաչինովիչով հետաքրքրվել են անգլիական «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»[11][12]։ Ընդհանուր առմամբ առաջին մրցաշրջանում թիմում Արմինը Սերիա A-ում անցկացրել է 33 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ Հունիսին նա երկարաձգել է պայմանագիրը «Պալերմոյի» հետ մինչև 2016 թվականը[13]։

2012/13 մրցաշրջանում Արմինը վարձավճարով հանդես է եկել Սերիա B«Հելլաս Վերոնա» թիմում, որի կազմում մասնակցել է 17 խաղի և խփել մեկ գոլ[14]։

2014 թվականի օգոստոսի 21-ին Բաչինովիչը միացել է Սերիա B-ի «Վիրտուս Լանչանո» ակումբին[15]։

2016 թվականի օգոստոսի 16-ին Արմինը տեղափոխվել է Իտալիայի Սերիա C-ում հանդես եկող «Տեռնանա» ակումբ, իսկ հաջորդ տարվա հունվարին՝ նույն լիգայի «Սամբենեդետեզե» ակումբ, որտեղ էլ 2018 թվականի հուլիսին ավարտել է խաղացողի կարիերան[15]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսի 12-ին Արմին Բաչինովիչը Սլովենիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է Աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական խաղում Սան Մարինոյի դեմ խաղում՝ հանդիպման 74-րդ րոպեին փոխարինելով Ալեքսանդր Ռադոսավլևիչին[16]։ Հավաքականում մինչև 2013 թվականն ընդհանուր առմամբ անցկացրել է 13 հանդիպում[17]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սլովենիայի չեմպիոն՝ 2008/09
  • Սլովենիայի Սուպերգավաթակիր՝ 2009
  • Սլովենիայի գավաթակիր՝ 2009/10

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. Drava Ptuj 1:2 (1:1) NK Maribor
  5. NK Interblock 1:2 (0:1) NK Maribor
  6. «Bacinovic, centrocampista di talento per il Palermo»։ web.archive.org։ 2012-10-21։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-21-ին։ Վերցված է 2021-04-06 
  7. «Палермо» приобрел двух игроков «Марибора»
  8. Palermo, Ililic e Bacinovic: due osservati speciali
  9. «BRESCIA - PALERMO — U.S. Città di Palermo»։ web.archive.org։ 2010-09-14։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-14-ին։ Վերցված է 2021-04-06 
  10. Palermo-Bologna 4-1(չաշխատող հղում)
  11. Бачинович пока не получал предложений от клубов английской Премьер-лиги
  12. «Ливерпуль» и «Челси» интересуются хавбеком «Палермо»
  13. Бачинович и Иличич продлили контракты с «Палермо»(չաշխատող հղում)
  14. Strack-Zimmermann Benjamin։ «Armin Bačinovič»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2021-04-07 
  15. 15,0 15,1 «Armin Bacinovic - Player profile»։ _ (անգլերեն)։ Վերցված է 2021-04-07 (չաշխատող հղում)
  16. San Marino lažje ogrevanje za Poljake
  17. «Armin Bacinovic - National team»։ _ (անգլերեն)։ Վերցված է 2021-04-07 (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]