Արմիդա Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմիդա Գաբրիելյան
Ծնվել էհունվարի 16, 1947(1947-01-16) (77 տարեկան)
ԾննդավայրԽնածախ, ԼՂԻՄ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի

Արմիդա Սարգսի Գաբրիելյան (հունվարի 16, 1947(1947-01-16), Խնածախ, ԼՂԻՄ), խորհրդային հայ դերասանուհի։ ԼՂՀ վաստակավոր արտիստ (2008)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմիդա Գաբրիելյանը ծնվել է 1947 թվականի հունվարի 16-ին, Ասկերանի շրջանի Խնածախ (Լեռնավան) գյուղում։ 1968 թվականից՝ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասանուհի[1]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացում Դեր
Ալվան ծաղիկ Ֆիսկա
Մագդա Մագդա
Անառակ որդին Աննիկա
Բակում չար շուն կա Ցացաննա
Ասք մոր մասին Լարիսա
Քանի սայլը շուռ չի եկել Գոգոլա
Աշխարհն, այո, շուռ է եկել Էսմիրալդա
Տարօրինակ միսիս Սևիջ Միսիս Վիլլի
Դավիթ Կոպերֆիլդ Լեդի Միրֆոլդ
Դաս կանանց Քսանթիպա
Իմ զոքանչը Սաթենիկ
Պատվի համար Ռոզալիա
Մենք մեր սարերն ենք Ծաղիկ
Ավերակների պահակները Լուսո
Տիկին մինիստրուհի Ժիվկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դերասանական - Դերասանական անձնակազմ - Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն». sptatron.fo.ru (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.