Արմեն Տորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Արմեն Տորյան
ArmenDorian.jpg
Ծնվել է հունվարի 28, 1892({{padleft:1892|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:28|2|0}})
Ծննդավայր Սինոպ, Սևծովյան տարածաշրջան, Թուրքիա
Վախճանվել է 1915
Վախճանի վայր Անկարա, Ankara Vilayet, Օսմանյան կայսրություն
Մասնագիտություն խմբագիր և գրող
Լեզու Հայերեն
Ազգություն հայ

Արմեն Տորյան (Արմէն Տօրեան, Հրաչեայ Սուրէնեան, 1892 թ. հունվարի 28, Սկոպյե, Մակեդոնիա.[1][2][3] - 1915 թ.), հայ բանաստեղծ, ուսուցիչ, խմբագիր, գրել է ֆրանսերեն և հայերեն։ 23 տարեկանում ձերբակալվել է Եղեռնի ժամանակ և սպանվել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը կամուրջների և ճանապարհների շինարար է եղել։ Նախնական կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյանների դպրոցում և 1911 թ. մեկնել Փարիզ, ուր, Սորբոնի դասընթացներին հետևելով հանդերձ[3][4], իր շուրջն է հավաքել մի խումբ երիտասարդ բանաստեղծների և հիմքը դրել «Համաստվածյան» գրական դպրոցի, որը հրատարակում է իր պաշտոնաթերթը՝ «Արեն» («Ասպարեզ»)[3][5] և իր հարձակումների թիրախը դարձնում «սերտողության և սեթևեթանքի սիրահար մարդկանց, զենքի կոչելով ձախակողմյան երիտասարդներին»՝ հանուն «բանաստեղծության հրաշքի» ժողովրդականացման։ Այդ տարիներին «տորյանական բանաստեղծական շարժման» մասին գրել են. «Խորհրդապաշտներից հետո Ֆրանսիայում ոչ ոք չի տեսել նման բուռն եռանդ, այսքան վսեմ թռիչք և այսքան գեղեցիկ երազներ…»[3]։ Կարճ ժամանակում Տորյանը դառնում է դպրոցի ամենահայտնի դեմքը, աշխատակցելով Փարիզի և այլ քաղաքների բազմաթիվ թերթերին և հանդեսներին։ Առաջին աշխարհամարտի նախօրյակին Վիեննայի Մխիթարյանների դպրոցի տնօրենությունը ուսուցչապետի պաշտոնով Ա. Տորյանին հրավիրում է Պոլիս, ուր բանաստեղծն սկսում է հինգ տարբեր հաստատություններում ֆրանսերեն դասավանդել և միաժամանակ տեղական մամուլում լույս ընծայել հայերեն և ֆրանսերեն բանաստեղծություններ[3][6]։ 1915 թ. ապրիլի 24-ի գիշերը հայ մտավորականության ընտրանու հետ ձերբակալվում է նաև Արմեն Տորյանը, աքսորվում Չանղըրը, ապա նետվում Էնկյուրիի բանտը, որտեղից էլ մի խումբ բախտակիցների հետ քշվում է երկրի խորքերը և ի վերջո կիսում մեծ նահատակների ճակատագիրը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թ. Արմեն Տորյանի եղբոր՝ Զենոբ Սուրենյանի եռանդուն ջանքերի շնորհիվ լույս է տեսնում եղերաբախտ բանաստեղծի միակ գրքույկը՝ «Մի հայազգի ֆրանսիացի բանաստեղծ» խորագրով։ Բացի այս հատորիկից, Տորյանի հայերեն բանաստեղծությունները հրատարակվել են ժամանակի հայ մամուլում, իսկ նրա ֆրանսերեն գործերի ստվար մասը մնում է ժամանակի ֆրանսիական թերթերի և հանդեսների էջերում[7]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gocek Fatma Muge։ Richard G. Hovannisian, ed.։ Reconstructing the Turkish Historiography on the Armenian Massacres and Deaths of 1915։ Transaction Publishers։ էջեր 209–10։ ISBN 1412827671 
  2. Tuğlacı Pars (1992)։ Ermeni edebiyatından seçkiler (Turkish)։ Istanbul: Cem Yayınevi։ ISBN 9754064016 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Արմեն Տորյան» (Armenian)։ Ministry of Diaspora of the Republic of Armenia 
  4. Göçek Fatma Müge (2011)։ The transformation of Turkey: redefining state and society from the Ottoman Empire to the modern era։ London: I.B. Tauris։ էջ 220։ ISBN 1848856113 
  5. Zarakolu Ragip։ «BASIN DA GEÇMİŞİNE SANSÜR UYGULUYOR»։ HaberRuzgari (Turkish) 
  6. Թէոդիկ (1919)։ Յուշարձան Ապրիլ Տասնըմէկի։ էջ 29 
  7. Օտարալեզու հայ գրողներ, Երևան, 1989: