Արմեն Տոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմեն Ռուբենի Տոնյան
հայ․՝ Արմեն Ռուբենի Տոնյան
Արմեն Տոնյան.jpg
Ծնվել էՀուլիսի 6, 1918
ԾննդավայրԹբիլիսի
Մահացել էՆոյեմբերի 18, 2000
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի թեթև արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտ, Ժուկովսկու անվան Ռազմաօդային Ակադեմիա
ՄասնագիտությունԻնժեներ-տեխնոլոգ
ԳործունեությունՀՀ թեթև արդյունաբերության նախարար, ՀՀ Պետպլանի նախագահի տեղակալ
ԱմուսինԻդա Ավետի Մովսեսյան (1922-2004), բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի բժշկական համալսարանի դոցենտ
Պարգևներ և
մրցանակներ
Մեծ Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններ, «Պատվո Նշանի» շքանշան, «Աշխատանքային Կարմիր Դրոշի» 2 շքանշան

Արմեն Ռուբենի Տոնյան (հուլիսի 6, 1918, Թբիլիսինոյեմբերի 18, 2000, Երևան) հայ պետական գործիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ՀԽՍՀ թեթև արդյունաբերության նախարար։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մոսկվայի թեթև արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտում (1937-1941 թթ)։ 1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ, այնտեղից գործուղվել Ժուկովսկու անվան Ռազմաօդային Ակադեմիա, որն ավարտել է 1945 թվականին։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականից եղել է Երևանի երրորդ կոշիկի ֆաբրիկայի տնօրեն։ 1949 թվականից սկսած աշխատել է ՀՍԽՀ նախարարների խորհրդում՝ զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ։ Այնուհետև զբաղեցրել է Հայկական ՍԽՀ ժողտնտխորհի թեթև արդյունաբերության վարչության արտադրական բաժնի վարչի (1957-1958), մահուդի կոմբինատի տնօրենի (1958-1961), Հայաստանի ժողտնտխորհի արտաքին կապերի բաժնի վարչի (1961-1964) պաշտոնները։

1965-1970 թթ. Արմեն Տոնյանն աշխատել է որպես ՀՍԽՀ թեթև արդյունաբերության նախարար։ Նրա նախարար աշխատելու տարիների ընթացքում կառուցվեցին և վերակառուցվեցին Հայաստանի համար մեծ նշանակություն ունեցող մի շարք ձեռնարկություններ՝ Իջևանի գորգագործական կոմբինատը և «Հայգորգի» գլխամասային ձեռնարկությունը, Երևանի մետաքսագործական կոմբինատը, Լենինականի մանածագործական ֆաբրիկան, Կիրովականի տրիկոտաժի ֆաբրիկայի արտադրական մասնաշենքը, ինչպես նաև համանման ֆաբրիկաներ Գորիսում, Լենինականում և Կամոյում: Կառուցվեցին կարի ֆաբրիկաներ Կիրովականում, Ալավերդիում, Էջմիածնում, Երևանում:[1]: Կառուցվեց կոշիկի «Մասիս» միավորման գլխամասային ձեռնարկությունը, սկսվեց մոդելային կոշիկի արտադրանքը, Խորհրդային Միության քաղաքներում բացվեցին «Մասիսի» ֆիրմային խանութներ։ Նույն թվերին Ա․Տոնյանը նաև ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել։

1970 -1976 թթ. Ա. Տոնյանն աշխատում է որպես ՀԽՍՀ Պետպլանի նախագահի տեղակալ։ 1979 թվականին անցնելով թոշակի, մինչև 1988 թվականը շարունակում է աշխատել որպես Աշխատանքի գիտական կազմակերպման ինստիտուտի գլխավոր մասնագետ։

Աշխատանքային գործունեության հետ մեկտեղ 1989 թվականին նա հիմնադրել է Հայաստանի բիլիարդի ֆեդերացիան և եղել նրա առաջին նախագահը մինչև 1994 թվականը[2]։ Եղել է նաև ԽՍՀՄ բիլիարդի ֆեդերացիայի նախագահության անդամ։ Նախաձեռնել է և մեծապես օժանդակել բիլիարդի մի շարք դպրոցների և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում բիլիարդի բաժանմունքի բացմանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Տոնյանը պարգևատրվել է մի շարք մարտական և աշխատանքային շքանշաններով ՝ Մեծ Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, «Պատվո Նշանի» շքանշանով, «Աշխատանքային Կարմիր Դրոշի» երկու շքանշանով, ինչպես նաև բազմաթիվ մեդալներով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության, ՀՀ պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի և իրավապահ մարմինների վետերանների միության մահախոսականը
  2. Մարզական Հանրագիտարան, Երևան, 2007
  3. Ռ.Գրիգորյան, «Իմ ցավ Բանանց», Ֆենոմեն հրատարակչություն, Երևան, 2007