Արմեն Տեր-Կյուրեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմեն Տեր-Կյուրեղյան
Armen Der Kiureghian , AUA.jpg
Ծնվել է1947 հոկտեմբերի 4
Իրան Իրան, Սպահան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
Ազգությունհայ
ՄասնագիտությունՄեխանիկա
Հաստատություն(ներ)Հայաստանի ամերիկյան համալսարան
Ալմա մատերԹեհրանի (Իրան, B.Sc., 1971, M.Sc.1972) և Իլինոյսի (Ուրբանա, ԱՄՆ, 1975) համալսարաններ
Ինչով է հայտնիԿառուցվածքների վրա ստոխաստիկ ազդեցությունների ուսումնասիրություն, կառուցվածքների հուսալիության խնդիրների, սեյսմակայուն շինարարության հարցերի ուսումնասիրություններում հավանականության մեթոդների կիրառություն, սեյսմիկ վտանգի վերլուծություն
ՊարգևներՔՃԱԸ Վ.Հյուբերի անվան մրցանակի դափնեկիր (1988)
ՀՀ Մովսես Խորենացու մեդալ
Armen Der Kiureghian Վիքիպահեստում


Արմեն Սմբատի Տեր-Կյուրեղյան (հոկտեմբերի 4, 1947, Նոր Ջուղա), Միացյալ Նահանգների Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի քաղաքացիական ճարտարագիտության պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, պրոֆեսոր։ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ (2015 թվականից)[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Տեր-Կյուրեղյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 4-ին Նոր Ջուղայում (Սպահանի նահանգ, Իրան)։ Նրա հայրը՝ Սմբատ Տեր-Կյուրեղյանը, ով եղել է ճանաչված գեղանկարիչ, հայտնի է եղել իր արվեստի և արհեստի գործերով։ 1944 թվականին Սմբատ Տեր-Կյուրեղյանն ամուսանցել է Արաքս Աֆթանդիլյանի հետ։ 1945 թվականին ծնվել է նրանց առաջնեկը՝ Սիրուշը, 1947 թվականին՝ Արմենը, 1959 թվականին՝ Թագուշը։ 1983 թվականին Արմեն Տեր-Կյուրեղյանն ամուսնացել է Նելլի Ուզունյանի հետ (Գլենդել, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ունի երկու զավակ, դուստրը՝ Նաիրա[3], որդին՝ Սեպուհ։

Ուսում և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Տեր-Կյուրեղյանն ավարտել է Թեհրանի համալսարանի քաղաքացիական ճարտարագիտության բաժինը և 1971 թվականին ստացել մագիստրոսի կոչում։ Թեկնածուական թեզը պաշտպանել է 1975 թվականին Իլինոյսի Ուրբանա- Չեմպեյն համալսարանում կառույցների ճարտարագիտություն մասնագիտությամբ և ստացել փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ Երեք տարի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում աշխատելուց հետո Արմեն Տեր-Կյուրեղյանը տեղափոխվել է Կալիֆոռնիայի նահանգի Բերկլիի համալսարան, որտեղ 1978-1990 թվականներին աշխատել է պրոֆեսորական պաշտոններում, 1990-1993 թվականներին եղել է Կառուցվածքային շինարարության, մեխանիկայի և նյութերի խմբի ղեկավարի տեղակալ, 1999 թվականի հուլիսից՝ Բերկլիի Կալիֆորնիայի Համալսարանի Քաղաքացիական շինարարության Թայսեյ ամբիոնի պատվո վարիչ[4], 1997-2001 թվականներին՝ ղեկավար, ամբիոնի վարիչ, 2007-2009 թվականներին՝ Քաղաքացիական և շրջակա միջավայրի շինարարության ամբիոնի ուսումնական գծով ղեկավարի տեղակալ, 2015 թվականից՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ[5]։

Հեղինակ է մի շարք հետազոտական աշխատանքների՝ տեսական մեխանիկայի, սեյսմոլոգիայի, ռիսկերի վերլուծության[6] և կառուցվածքների անվտանգության ասպարեզում։

1988 թվականին Հայաստանում Սպիտակի երկրաշարժից հետո Տեր Կյուրեղյանի դերը հիմնարար եղավ 1991 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ որպես Կալիֆորնիայի համալսարանի մասնաճյուղ հիմնադրման գործընթացում։ Բերկլիի համալսարանում պաշտոնավարմանը զուգընթաց նա հանդիսացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Ճարտարագիտական ֆակուլտետի հիմնադիր դեկանը (մինչև 2007 թվականը)` և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրենը (1991-2004): Այդ ընթացքում նա զարգացրել է երեք մագիստրոսական ծրագիր՝ երկրաշարժերի ճարտարագիտություն, մեքենաշինական ճարտարագիտություն ու համակարգերի ղեկավարում և կոմպյուտոր։ Արմեն Տեր-Կյուրեղյանը նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի հոգաբարձուների հիմնադիր խորհրդի անդամ է։

Armen Der Kiureghian (3).JPG

Մասնակցությունը գիտական կազմակերպություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեր-Կյուրեղյանը հանդիսանում է Քաղաքացիական շինարարների ամերիկյան ընկերակցության (ASCE)[7], Սեյսմակայուն ճարտարագիտության հետազոտական ինստիտուտի (EERI), Ամերիկայի սեյսմոլոգիական ընկերակցության (SSA), Հայաստանի սեյսմակայուն ճարտարագիտության ասոցիացիայի (EEAA), Կառուցվածքային ապահովության և հուսալիության միջազգային ասոցիացիայի (IASSAR) և Քաղաքացիական շինարարության ռիսկի և հուսալիության ասոցիացիայի (CERRA) անդամ: Նա եղել է CERRA-ի նախագահը և 2003 թվականի հուլիսին Սան Ֆրանցիսկոյում կայացած նույն ասոցիացիայի կողմից կազմակերպված գիտաժողովի պատասխանատուն: Նա ծառայում է որպես համակարգային հուսալիության և օպտիմալացման IASSAR հանձնաժողովի նախագահ: Եղել է ASCE Ճարտարագիտական մեխանիկայի բաժանմունքի հավանականային մեթոդների տեխնիկական հանձնաժողովի նախագահը և այդ հանձնաժողովի «Ճարտարագիտական մեխանիկայի հանդեսի» խմբագրական խորհրդի փոխնախագահը։ Ներկայումս նա մի քանի ամսագրերի խմբագրական կազմի անդամ է, այդ թվում են «Հավանականային (Ճարտարագիտական) շինարարական մեխանիկա», «Կառուցվածքային անվտանգություն», «Շինարարական երկրաշարժագիտություն և կառուցվածքային դինամիկա», «Հուսալի ճարտարագիտություն և համակարգային անվտանգություն» և «Երկրաշարժագիտության և շինարարական երկրաշարժագիտության միջազգային ամսագիր» հանդեսները։

Տեր-Կյուրեղյանի դասավանդման և հետազոտական հետաքրքրություններն են կառուցվածքային և համակարգային հուսալիության, ռիսկի վերլուծությունների, ստոխաստիկ կառուցվածքային դինամիկայի և սեյսմակայուն ճարտարագիտության ասպարեզները։ Նա ունի ավելի քան 400 հրատարակություններ, այդ թվում բազմաթիվ արխիվային հանդեսներում և գրքերում[8][9][10]։

ՀՀ ԳԱԱ անդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Արմեն Տեր-Կյուրեղյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ և Ճարտարագիտական ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեր-Կյուրեղյանի բազմաթիվ մրցանակների շարքում են ASCE Ուոլթեր Լ. Հյուբերի Քաղաքացիական շինարարության հետազոտության մրցանակը (1988 թ.), CERRA մրցանակը (1999 թ.), ASCE Ալֆրեդ Մ. Ֆրուդենտալի շքանշանը (2006 թ.) և ASCE Թոմաս Ա. Միդլբրուկսի մրցանակը (2006 թ.)։ 2001 թ. Հայաստանում բարձրագույն կրթության զարգացման մեջ իր ունեցած ներդրման համար նա Հայաստանի կառավարության կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու շքանշանով։ Նրան շնորհվել է Թեհրանի համալսարանի Ճարտարագիտության ֆակուլտետի Պատվավոր շրջանավարտի կոչում (2004 թ.) և Ուրբանա-Շամփեյնի /Իլինոյսի/ համալսարանի Քաղաքացիական և շրջակա միջավայրի շինարարության ֆակուլտետի Պատվավոր շրջանավարտի կոչում (2006 թ.)։ Նա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ընտրված արտերկրյա անդամ է (1998 թ.), ինչպես նաև Միացյալ Նահանգների Ճարտարագիտության ազգային ակադեմիայի ընտրված անդամ (2011 թ.)։

Գեղանկարչական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Տեր-Կյուրեղյանն ազատ ժամերին նկարում է[11]։ Նկարչական տաղանդը ժառանգել է հորից՝ հայտնի հայ գեղանկարիչ Սմբատ Տեր-Կյուրեղյանից: Ստեղծում է բնանկարներ, նատյուրմորտներ[12]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Der Kiureghian, A. (2009). The life and art of Sumbat. ADK & Associates Publishers, San Francisco, CA. 172 pages.

Հրապարակումներ ամսագրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Konakli, K., A. Der Kiureghian and D. Dreger (2013). Coherency analysis of accelerograms recorded by the UPSAR array during the 2004 Parkfield Earthquake. Earthquake Engineering and Structural Dynamics, to appear.
  • Konakli, K., and A. Der Kiureghian (2013). The 'equal displacement' approximation for bridges subjected to differential support motions. Earthquake Engineering and Structural Dynamics, to pappear.
  • Bensi, M., A. Der Kiureghian and D. Straub (2013). Efficient Bayesian network modeling of systems. Reliability Engineering and System Safety, 112:200-213.
  • Kayen, R., R. Moss, E.M. Thompson, R. Seed, O.K. Cetin, A. Der Kiureghian, Y. Tanaka and K. Tokimatsu (2013). Shear wave velocity-based probabilistic and deterministic assessment of seismic soil liquefaction potential. J. of Geotechnical and Geoenvironmental Engineering, ASCE, 139(3)։407-419.
  • Alibrandi, U., and A. Der Kiureghian (2012). A gradient-free method for determining the design point in nonlinear stochastic dynamic analysis. Probabilistic Engineering Mechanics, 28:2-10.
  • Konakli, K., and A. Der Kiureghian (2012). Simulation of spatially varying ground motions including incoherence, wave-passage and differential site-response effects. Earthquake Engineering & Structural Dynamics, 41:495-513.
  • Straub, D., and A. Der Kiureghian (2011). Reliability acceptance criteria for deteriorating elements of structural systems. Journal of Structural Engineering, ASCE, 137:1573-1582.
  • Rezaeian, S. and A. Der Kiureghian (2011). Simulation of orthogonal horizontal ground motion components for specified earthquake and site characteristics. Earthquake Engineering & Structural Dynamics, 41:335-353.
  • Bensi, M., A. Der Kiureghian and D. Straub (2011). Bayesian network modeling of correlated random variables drawn from a Gaussian random field. Structural Safety, 33: 317-332.
  • Konakli, K., and A. Der Kiureghian (2011). Extended MSRS rule for seismic analysis of bridges subjected to differential support motions. Earthquake Engineering & Structural Dynamics, 40(12)։1315-1335.
  • Garre, L., and A. Der Kiureghian (2010). Tail-equivalent linearization method in frequency domain and application to marine structures. Marine Structures, 23:322-338.
  • Straub, D., and A. Der Kiureghian (2010). Bayesian network enhanced with structural reliability methods: Application. Journal of Engineering Mechanics, ASCE, 136(10)։1259-1270.
  • Straub, D., and A. Der Kiureghian (2010). Bayesian network enhanced with structural reliability methods: Methodology. Journal of Engineering Mechanics, ASCE, 136(10)։1248-1258.
  • Rezaeian, S. and A. Der Kiureghian (2008). Simulation of synthetic ground motions for specified earthquake and site characteristics. Earthquake Engineering & Structural Dynamics, 39:1155-1180.
  • Yang, T.Y., J. Moehle, B. Stojadinovic and A. Der Kiureghian (2009). Seismic Performance Evaluation of Facilities: Methodology and Implementation. J. Structural Engineering, 135(10)։1146-1154.
  • Der Kiureghian, A., and K. Fujimura (2009). Nonlinear stochastic dynamic analysis for performance-based earthquake engineering. Earthquake Engineering and Structural Dynamics, 38:719-738.
  • Der Kiureghian, A., and O. Ditlevsen (2009). Aleatory or epistemic? Does it matter? Structural Safety, 31:105-112.
  • Taniguchi, T., A. Der Kiureghian and M. Melkumyan (2008). Effect of tuned mass damper on displacement demand of base-isolated structures, Engineering Structures, 30:3478-3488.
  • Rezaeian, S. and A. Der Kiureghian (2008). A stochastic ground motion model with separable temporal and spectral nonstationarities. Earthquake Engineering & Structural Dynamics, 37:1565-1584.
  • Der Kiureghian, A. (2008). Analysis of structural reliability under parameter uncertainties. Probabilistic Engineering Mechanics, 23:351-358.
  • Straub, D., and A. Der Kiureghian (2008). Improved seismic fragility modeling from empirical data. Structural Safety, 30:320-336.
  • Der Kiureghian, A., and J. Song (2008). Multi-scale reliability analysis and updating of complex systems by use of linear programming. Reliability Engineering & System Safety, 93:288-297.
  • Haukaas, T., and A. Der Kiureghian (2007). Methods and object-oriented software for FE reliability and sensitivity analysis with application to a bridge structure. Journal of Computing in Civil Engineering, ASCE, 21:151-163.
  • Fujimura, K., and A. Der Kiureghian (2007). Tail-equivalent linearization method for nonlinear random vibration. Probabilistic Engineering Mechanics, 22:63-76.
  • Song, J., and A. Der Kiureghian and J. L. Sackman (2007). Seismic interaction in electrical substation equipment connected by nonlinear rigid bus conductors. Earthq. Engrg. Struct. Dyn., 36:167-190.
  • Der Kiureghian, A., Ditlevsen, O. and J. Song (2007). Availability, reliability and downtime of systems with repairable components. Reliability Engineering & System Safety, 92:231-242.
  • Song, J., and A. Der Kiureghian (2006). Generalized Bouc-Wen model for highly asymmetric hysteresis. J. Engineering Mechanics, ASCE, 132(6)։610-618.
  • Haukaas, T., and A. Der Kiureghian (2006). Strategies for finding the design point in nonlinear finite element reliability analysis. Probab. Engrg. Mech., 21(2)։133-147.
  • Der Kiureghian, A., T. Haukaas and K. Fujimura (2006). Structural reliability software at the University of California, Berkeley. Structural Safety, 28:44-67.
  • Royset, J.O., A. Der Kiureghian and E. Polak (2006). Optimal design with probabilistic objective and constraints. J. Engineering Mechanics, ASCE, 132(1)։107-118.
  • Song, J., and A. Der Kiureghian (2006). Joint first-passage probability and reliability of systems under stochastic excitation. J. Engineering Mechanics, ASCE, 132(1)։65-77.
  • Haukaas, T., and A. Der Kiureghian (2005). Parameter sensitivity and importance measures in nonlinear finite element reliability analysis. J. Engineering Mechanics, ASCE, 131(10)։1013-1026.
  • Der Kiureghian, A. (2005). Non-ergodicity and PEER's framework formula. Earthq. Engrg. Struct. Dyn., 34:1643-1652.
  • Koo, H., A. Der Kiureghian and K. Fujimura (2005). Design-point excitation for nonlinear ran-dom vibrations. Probab. Engrg. Mech., 20:136-147.
  • Der Kiureghian, A., and J.L. Sackman (2005). Tangent geometric stiffness of inclined cables under self weight. J. Structural Engineering, ASCE, 131(6)։941-945.
  • Hong, K-J., A. Der Kiureghian and J.L. Sackman (2005). Bending behavior of hellically wrapped cables. J. Engineering Mechanics, ASCE, 131(5)։ 500-511.
  • Cetin, K.O., R. B. Seed, A. Der Kiureghian, K. Tokimatsu, L. F. Harder, Jr., R. E. Kayen, and R.E.S. Moss (2005). SPT-based probabilistic and deterministic assessment of seismic soil liquefaction potential. J. Geotechnical and Geoenvironmental Engineering, ASCE, 130(12)։ 1314-1340.
  • Der Kiureghian, A. (2005). First- and second-order reliability methods. Chapter 14 in Engineering design reliability handbook, E. Nikolaidis, D. M. Ghiocel and S. Singhal, Edts., CRC Press, Boca Raton, FL.
  • Takahashi, Y., A. Der Kiureghian and A. H-S. Ang (2004). Life-cycle cost analysis based on a renewal model of earthquake occurrences. Earthquake Engineering & Structural Dynamics, 33(7)։ 859-880.
  • Royset, J.O., E. Polak and A. Der Kiureghian (2003). Adaptive approximations and exact penalization for the solution of generalized semi-infinite min-max problems. SIAM Journal on Optimization, 14(1)։ 1-34.
  • Gardoni, P., K. Mosalam and A. Der Kiureghian (2003). Probabilistic seismic demand models and fragility estimates for RC bridges. Earthquake Engineering, 7(S1)։79-106.
  • Song, J., and A. Der Kiureghian (2003). Bounds on system reliability by linear programming. J. Engineering Mechanics, ASCE, 129(6)։ 627-636.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]