Արմեն Վալեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Վալեսյան
Ծնվել էնոյեմբերի 21, 1964(1964-11-21) (59 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունաշխարհագրագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1986)
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր (1995)
ՀայրԼեմվել Վալեսյան

Արմեն Լեմվելի Վալեսյան (նոյեմբերի 21, 1964(1964-11-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աշխարհագետ, աշխարհագրական գիտությունների դոկտոր (1995)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Վալեսյանը ծնվել է Երևանում աշխարհագետ Լեմվել Վալեսյանի ընտանիքում։ 1986 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1993 թվականից դասախոսում է նույն համալսարանում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալեսյանի աշխատությունները վերաբերում են աշխարհագրության տեսության ու մեթոդաբանության, բնակչության և բնակավայրերի, քաղաքական աշխարհագրության ոլորտի, մասնավորապես հասարակության տարածքային կազմակերպման, տարաբնակեցման ու տրանսպորտային համակարգերի տարածքային կայունության, փոխազդեցությունների և զարգացման համաժամանակացման հարցերին[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արմեն Վալեսյան, Լեմվել Վալեսյան, «Քաղաքական աշխարհագրություն», Երևան, 2005[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Արմեն Վալեսյան, Լեմվել Վալեսյան, «Քաղաքական աշխարհագրություն»(չաշխատող հղում)