Jump to content

Արմեն Սողոյան (հոգեբույժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սողոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Սողոյան
Դիմանկար
հոգեբույժ, առողջապահության գործիչ
Ծնվել էօգոստոսի 12, 1967 (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու

Արմեն Ֆրուզիկի Սողոյան (օգոստոսի 12, 1967(1967-08-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի վաստակավոր անդամ, բժշկական գիտությունների թեկնածու (2003 թ.), հոգեբույժ, առողջապահության կազմակերպիչ։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար, Հոգեկան առողջության հայկական հանդեսի գլխավոր խմբագիր, Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ։

1984 թվականին ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցը, 1993 թվականին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 1995 թվականին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնի կլինիկական օրդինատուրան։

Աշխատանքային գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1985-1987 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1984-1985 թվականներին եղել է Երևանի վիրաբուժության ինստիտուտի սանիտար, 1990-1992 թվականներին՝ Երևանի քաղաքային շտապօգնության ծառայության բուժակ, 1992-1993 թվականներին՝ Երևանի «Նորք» հոգեկան առողջության հանրապետական կենտրոնի բուժակ, 1996-1997 թվականներին՝ նույն կենտրոնի հոգեբույժ, 1997-2000 թվականներին՝ Նուբարաշենի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցի հոգեբույժ, 2000-2003 թվականներին՝ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ, 2003-2009 թվականներին՝ Երևան քաղաքի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ։ 2009 թվականին ընտրվել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ։ 2011-2013 թվականներին՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ։ 2015-2016 թվականներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալության պետ։

2015-ից Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավարն է։

Գիտակրթական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին նշանակվել է Երևանի պետական բժշկական համալսարանի հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնի ասիստենտ։ Պաշտպանել է «Հայաստանի Հանրապետությունում հոգեկան հիվանդությունների տարածվածությունը և հոգեբուժական ծառայության ռացիոնալիզացիայի որոշ հարցեր» թեմայով թեկնածուական ատենախոսությունը։ Հրատարակել է 60-ից ավելի գիտական աշխատանք։ Խմբագրում է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջության հայկական հանդես» պարբերականը։ Ընտրվել է հոգեբույժների և թմրաբանների հայկական ասոցիացիայի քարտուղար, Հայկական բժշկական ասոցիացիայի փոխնախագահ[1], Ընտրվել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ։

Մասնակցությունը միջազգային կառույցներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկվել է «Ժնևյան նախաձեռնություն հոգեբուժությունում» բարեփոխումների միջազգային ցանցի անդամ։ 2005 և 2008 թվականներին ընտրվել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի խորհրդի անդամ և ներկայացուցիչ Արևելյան Եվրոպայում, 2006 թվականին՝ Հոգեբուժական ասոցիացիաների ասիական ֆեդերացիայի փոխնախագահ։ 2014-2020 Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի Գործադիր վարչության անդամ, Ֆինանսների քարտուղար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://armeda.am/eng/page/structure/ Արխիվացված 2010-08-31 Wayback Machine Հայկական բժշկական ասոցիացիայի կառուցվածքը