Արմեն Պուրտոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Պուրտոյան
Ծնվել էսեպտեմբերի 29, 1970(1970-09-29) (53 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ

Արմեն Յուրիկի Պուրտոյան (սեպտեմբերի 29, 1970(1970-09-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Պուրտոյանը ծնվել է 1970 թվականի սեպտեմբերի 29-ին Երևանում։ 1993 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Ստացել է Ֆիզկուլտուրայի ուսուցչի, սպորտի միջազգային վարպետի որակավորումը։ 1987-1989 թվականներին եղել է ԽՍՀՄ երիտասարդական, աշխարհի և Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունների հաղթող։ 1988 թվականին ծառայել է խորհրդային բանակում[1]։ 1994-1997 թվականներին եղել է Երևանի «Արաքս» արտադրական կոոպերատիվի փոխտնօրեն, իսկ 1997-2003 թվականներին` տնօրեն։ 2003-2007 թվականներին` եղել է Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ Եղել է Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է ՀՀԿ խմբակցության անդամ։ 2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 13 ընտրատարածքից[2]։

Անձնական Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.