Արմեն Չիլինգարյան
Արմեն Չիլինգարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1910 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 5, 1986 (76 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1931) |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
Արմեն Արշակի Չիլինգարյան (հունվարի 5, 1910, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 5, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1927-1931 թվականներին սովորել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում։ 1931-1937 թվականներին եղել է Հայաստանի առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան) նկարիչ, ապա գլխավոր նկարիչ, 1962-1967 թվականներին` Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, 1937 և 1966 թվականներին` ԵՌԹ գլխավոր նկարիչ[1][2]։ Չիլինգարյանի ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձևավորել է՝
- Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք», 1935, Սունդուկյանի անվան թատրոն
- Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», 1939, Սունդուկյանի անվան թատրոն
- Ա. Արբուզովի «Գիշերային խոստովանություն», 1967, ԵՌԹ
- Լոպե դե Վեգայի «Պարտիզպանի շունը», 1969, ԵՌԹ
- Բրանիսլավ Նուշիչի «Տիկին մինիստրուհին», 1981, ԵՌԹ
Չիլինգարյանի երփնագիր գործերից են՝
- «Ընթերցող աղջիկը», 1946, ՀԱՊ
- «Ավետ Գաբրիելյան», 1949, ՀԱՊ
- «Վահրամ Փափազյան», 1951, ՀԱՊ
- «Հարո Ստեփանյան», 1952, ՀԱՊ
- «Աշտարակի հին կամուրջը», 1960, ՀԱՊ
- «Բնակավայր անապատում», 1961, ՀԱՊ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 286։
- ↑ LLC Helix Consulting։ «Գեղանկարիչ և թատերական նկարիչ... Արմեն Չիլինգարյան (լուսանկարներ)»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2019-01-05