Արմեն Շեկոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Արմեն Շեկոյան
Արմեն Շեկոյան
Ծնվել է 1953 մարտի 28
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն գրող
բանաստեղծ
լրագրող
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Կրթություն Հայկական պետական մանկավարժական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Աշխատավայր Երևանի պետական բժշկական համալսարան, Սովետական գրող, Ծիծեռնակ և ՀՀ մշակույթի նախարարություն
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Արմեն Շեկոյան (1953, մարտի 28, Երևան), հայ ժամանակակից գրող, բանաստեղծ և լրագրող է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Շեկոյանը ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Հետագայում սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, «Ծիծեռնակ» ամսագրում, Գրական ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարկչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում։ Որոշ ժամանակ եղել է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Շեկոյանի բանաստեղծություններում բնորոշ է քաղաքային սլենգի օգտագործումը։

«Հայկական ժամանակ» վեպի հեղինակն է, որը մաս առ մաս տպվում է «Առավոտ» օրաթերթի կայքէջում։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել է ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն և չեխերեն։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատատակված գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մետաքսի ճանապարհ (պատմվածքների ժողովածու), Երևան, 2004։
  • Երևան-հյուրանոց (բանաստեղծություններ), Երևան, 2003։
  • Անտիպոեզիա (բանաստեղծություններ), Երևան, 2000։
  • Թուղթ ու գիր, (Բանաստեղծությունների ժողովածու), 1991
  • Բախտ, (Բանաստեղծությունների ժողովածու), 1987
  • Ճոճք, (Բանաստեղծությունների ժողովածու), 1982
  • Ճամփորդ արևը (Բանաստեղծությունների ժողովածու, մանկական), 1980
  • Անձրև, անձրև, մի արի (Բանաստեղծությունների ժողովածու, մանկական), 1980

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]