Արմեն Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմեն Մնացականյան
Ծնվել էհոկտեմբերի 7, 1918(1918-10-07)
Նամանգան, Ուզբեկստան
Մահացել է1991
Մոսկվա
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՏաշքենդի պետական տեխնիկական համալսարան
Կոչումլրիվ պրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1955)
ՊարգևներԼենինյան մրցանակ և ԽՍՀՄ պետական մրցանակ

Արմեն Սերգեյի Մնացականյան (հոկտեմբերի 7, 1918(1918-10-07), Նամանգան, Ուզբեկստան - 1991, Մոսկվա), հեռակառավարման ռադիոտեխնիկայի բնագավառի հայ գիտնական: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1957):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Մնացականյանը ծնվել է 1918 թվականի հոկտեմբերի 7-ին, Նամանգան (Ուզբեկստան) քաղաքում: 1941 թվականին ավարտել է Տաշքենդի միջինասիական ինդուստրիալ ինստիտուտը: 1953 թվականից աշխատել է Մոսկվայի Ճշգրիտ սարքերի գիտահետազոտական ինստիտուտի ռազմական ձեռնարկությունում: 1960-1987 թվականներին եղել է գլխավոր կոնստրուկտոր, 1955-1987 թվականներին միաժամանակ դասախոսել է Մոսկվայի ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և ավտոմատիկայի ինստիտուտում[1]:

Աշխատանքները վերաբերում են ռեակտիվ սարքերի (ծովային, ավիացիոն, ցամաքային), ինքնաթիռ-թիրախների, կործանիչ ինքնաթիռների, տիեզերական ապարատների հեռակառավարման ռադիոտեխնիկական համակարգերին: Մշակել է Երկրի արհեստական արբանյակներից տեղեկությունների ընդունման, մշակման և բաշխման համակարգեր, ստեղծել տիեզերանավերի, տիեզերական կայանների միակցման, ռիեզերքում ապարատների ինքնաշխատ հավաքման ռադիոտեխնիկական համակարգեր: Մասնակցել է ԽՍՀՄ-ում հակաարբանյակային զենքի ստեղծմանը[1][2]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1991 թվականին Մոսկվայում: Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատան կոլումբարիումում (9-րդ հատվածի հակառակ կողմում գտնվող կոլումբարիումի պատի հատվածում)[3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինյան մրցանակ (1967)
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1978)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 153-154:
  2. Саркисян А.Е. Армяне – военные учёные, конструкторы, производственники и испытатели XX века. Ер., 1988 С. 82-88 (стр. 1-2)
  3. «Новодевичье кладбище. Мнацаканян Армен Сергеевич (1918-1991)»։ nd.m-necropol.ru։ Վերցված է 2019-03-31