Արմեն Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Մխիթարյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1961(1961-04-08)[1][2][3][…] (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
 Armen Mkhitaryan Վիքիպահեստում

Արմեն Աշոտի Մխիթարյան (ապրիլի 8, 1961(1961-04-08)[1][2][3][…], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Մխիթարյանը ծնվել է 1961 թվականի ապրիլի 8-ին Երևանում։ 1990 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, իսկ 1997 թվականին՝ Երևանի «Վարդանանց» համալսարանը։ Ստացել է տնտեսագետի և իրավաբանի որակավորում[4]։ 1979-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1982-1983 թվականներին Երևանի հուշանվերների գործարանում աշխատել է փականագործ, իսկ 1983-1991 թվականներին՝ հեռուստառադիոպետկոմում աշխատել է բեմադրիչ։ 1991-1994 թվականներին եղել է «Արաբկիր-Խնուս» ՍՊԸ նախագահ, 1989-1993 թվականներին մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։ 1994-1999 թվականներին եղել է ՆԳՆ Երեւանի վարչության պետի տեղակալ, Շենգավիթի ՆԳ բաժնի պետ, ՆԳՆ քրեական հետախուզության վարչության պետ, Արաբկիրի ՆԳ բաժնի պետ։ 1996 թվականին եղել է Հայաստանի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ։ 1999-2003 թվականներին` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 6 ընտրատարածք)[5]։ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Միասնություն» խմբակցության անդամ։ 2003-2007 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք)։ Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է ՀՀԿ խմբակցության անդամ։ 2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)[6]։ 19.06.2007-31.05.2012 թվականներին եղել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=182&lang=eng
  2. 2,0 2,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=21&lang=eng
  3. 3,0 3,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=959&lang=eng
  4. «Արմեն Աշոտի Մխիթարյան – Deputat» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  5. «Parliament Monitoring - Մխիթարյան Արմեն Աշոտի». parliamentmonitoring.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  6. «Կուսակցության խորհուրդը - Կառուցվածք - Հայաստանի Հանրապետական կուսակցություն». www.hhk.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  7. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.