Արմեն Մելիքբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Մելիքբեկյան
Ծնվել էմայիսի 10, 1980(1980-05-10) (43 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունլրագրող և գրական քննադատ
ԱշխատանքՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

Արմեն Խաչատուրի Մելիքբեկյան (մայիսի 10, 1980(1980-05-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), լրագրող, գրաքննադատ, բանասիրական գիտությունների թեկնածու[1][2], 2019 թվականի դեկտեմբերի 23-ին ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Մելիքբեկյանը ծնվել է Երևանում 1980 թվականի մայիսի 10-ին։ 1997-2002 թվականներին սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո՝ 2002-2005 թվականներին ուսումը շարունակել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո մինչև 2010 թվականը արտասահմանյան գրականություն է դասավանդել Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում։

1999-2000 թվականներին եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Սպորտ» ստուդիայի թղթակից, 2001-2002 թվականներին՝ «Dailyfootball.com» » կայք-էջի խմբագիր, այնուհետև՝ 2001-2002 թվականներին եղել է «Footballtoday.ru» կայք-էջի գլխավոր խմբագիր։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում մարզական մեկնաբան և վերլուծաբան է աշխատել 2003-2013 թվականներին։ Նույն պաշտոնը զբաղեցրել է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ 2013-2016 թվականներին։ Եղել է tert.am կայքի համահիմնադիր և համակարգող։ 2005-2008 թվականներին զբաղեցրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը։

2019 թվականի դեկտեմբերի 23-ին ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ[4]։

2023 թվականի դեկտեմբերի 23-ին Մելիքբեկյանը վերընտրվել է նույն պաշտոնում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «:: ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ::ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆ Արմեն | YPC» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. «Նախարարներ, փոխնախարար, քաղաքական գործիչները. ՀՖՖ գործկոմի անդամների թեկնածուները».
  3. «Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ».
  4. ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը
  5. «Արմեն Մելիքբեկյանը վերընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]