Արմեն Մարտիրոսյան (զինվոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Մարտիրոսյան
1996-2016
ԾննդավայրԳեղարքունիքի մարզի Գանձակ գյուղ
Մահվան վայրԱրցախի Հանրապետություն
ՔաղաքացիությունՀայաստան
Ծառայության տարիներ2015-2016
Կոչումշարքային
ԶորամասՊԲ-ի՝ Թալիշ գյուղում տեղակայված զորամաս
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016)
Պարգևներ

Արմեն Մարտիրոսյան (դեկտեմբերի 7, 1996(1996-12-07), Գանձակ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան - մայիսի 11, 2016(2016-05-11), Թալիշ, Մարտակերտի շրջան, Արցախ), ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից հայկական կողմից, պայմանագրային զինծառայող, հետախույզ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Մարտիրոսյանը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 27-ին, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում։ Սովորել է Գանձակ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո 2011 թվականին ընդունվել է Գավառի երաժշտական քոլեջը։ Երաժշտական կրթությունից բացի Արմենը զբաղվում էր Արևելյան մարզաձևով։ Արմենը տանը փոքրն էր, ունի երեք քույր։ Տանը՝ Արմենին նվիրված անկյունը իր դաշնամուրի վրա են պատրաստել[1]։ Իսկ դպրոցում Ռազմագիտության դասասենյակ և փառքի անկյուն է բացվել Արմենի ներկայությունը պահելու և սերունդներին դաստիարակելու համար։ 2015 թվականին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, այնուհետև տեղափոխել է Թալիշ գյուղ , որպես ավագ հետախույզ-գնդացրորդ[2] :

Մարտական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 10-ին ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսում սահմանագծում։ Արմենը իրականացնում է հետախույզի բարդ ու պատասխանատու աշխատանքը, վիրավորվում, սակայն իսկույն վերադառնում է առաջնագիծ և աչքի ընկնում խիզախությամբ։ Սակայն, ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված Թալիշի զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 11-ին, ժամը 20:00-ի սահմանաններում մահացու հրազենային վիրավորում է ստանում[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 12-ին ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի մայիսի 13-ին, ժամը 13:30-ին Գանձակ գյուղի եկեղեցում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հերոս Արմեն Մարտիրոսյանը
  2. «Արմեն Հրայրի Մարտիրոսյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  3. Հորն ասել ենք, որ վիրավորվել է՝ գալիս է. զոհված զինծառայողը Գանձակ գյուղից էր (ֆոտո)
  4. Մարտական դիրքում զոհված զինծառայողը զինվորական կարգով հուղարկավորվեց հայրենի գյուղում(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]