Արմեն Հ. Հարությունյան
Արմեն Հ. Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Պարգևներ և մրցանակներ |
Արմեն Հրանտի Հարությունյան (փետրվարի 25, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական, ռազմական և իրավապահ մարմինների գործիչ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1980-1986 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` իրավաբանի մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1980-1987 թթ. - «Անահիտ» արտադրական միավորման կադրերի բաժնի տեսուչ, ապա` գործող մեքենայի բանվոր։
- 1987 թ. - «Հանքային ջրեր» հանրապետական միավորման իրավաբանական բաժնի իրավախորհրդատու։
- 1987-1988 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
- 1989 թ. - «Հայզովետմատ» հանրապետական միավորման իրավախորհրդատու։
- 1990 թ. - Հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայի իրավախորհրդատու։
- 1990-1995 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության առաջատար, ապա՝ գլխավոր խորհրդատու։
- 1995-1997 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ, ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիայի անդամ։
- 1997-2007 թթ. - ՀՀ զինվորական դատախազի տեղակալ։
- 2007 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչության պետ։
- 2009 թ. փետրվարի 25-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ։
- 2014 թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի պաշտոնից[1]։
- 2014 թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ[2]։
- 2015 թ. հունվարի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից[3]։
- 2015 թ. հունվարի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ[4]։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2010)[5]։
- գեներալ-մայոր։
- Արդարադատության գեներալ-մայոր (2014)։
- Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական (2015)։
Ամուսնացած է։ Ունի երկու դուստր և մեկ որդի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Կատեգորիաներ:
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ դատախազներ
- Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականներ
- Արդարադատության գեներալ-մայորներ
- ՀՀ գեներալներ
- ՀՀ գեներալ-մայորներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ ռազմական գործիչներ