Արմեն Հ. Հայրապետյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Արմեն Հ. Հայրապետյան | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 12, 1970 (55 տարեկան) |
| Ծննդավայր | Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
| Մասնագիտություն | տնտեսագետ |
| Աշխատատու | ՀՀ ՖՆ |
Արմեն Հրայրի Հայրապետյան (հուլիսի 12, 1970, Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, տնտեսագետ։ ՀՀ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987-1992 թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` «Աշխատանքի կազմակերպում և նորմավորում» մասնագիտացմամբ, տնտեսագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992-1993 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։
- 1994-1998 թթ. - Հայխնայբանկի Արարատի բաժանմունքի վարկային բաժնի ավագ տնտեսագետ։
- 1998-1999 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության բաժնի պետ։
- 1999-2000 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վարչության պետ։
- 2000-2002 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վարչության պետ։
- 2002-2008 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ։
- 2008-2014 թթ. փետրվարի 5 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ։
- 2014 թ. փետրվարի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ[1][2]։
- 2014 թ. մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից[3]։
- 2016 թվականին ՀՀ վարչապետի 918-Ա որոշմամբ նշանակցվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ[4]։
- 2016 թ. hոկտեմբերից 2023 թ․ հունվար ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
- 2023 թ․ հունվարից 2023 թ․փետրվար ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական
- 2023 թ․ փետրվարի 7-ից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Տեղեկատվական կենտրոն - Պաշտոնական լրահոս - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Արմեն Հայրապետյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.