Արմեն Հայրապետյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Հայրապետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Հայրապետյան
Ծնվել էսեպտեմբերի 11, 1962(1962-09-11)
ԾննդավայրԱկնաղբյուր, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 28, 1993(1993-12-28) (31 տարեկան)

Արմեն Անդրեյի Հայրապետյան (1962 սեպտեմբերի 11, Ակնաղբյուր - 1993 դեկտեմբերի 28, Սալահլի-Քենգերլի հատված), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 11-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է Խորհրդային բանակում[1]։

Զորացրվելուց հետո վերադարձել է գյուղ, այնուհետև տեղափոխվել Ստեփանակերտ[1]։

Գյուղի ջոկատի հրամանատարն էր։ Մասնակցել է Շուշիի, Քարին տակի, Զարիսլուի, Լիսագորի, Բերդաձորի, Լաչինի, Ումութլուի, Կուսապատի, Քարագլխի, Քելբաջարի, Աղդամի մարտերին։ Զոհվել է 1993 թվականի դեկտեմբերի 28-ին, Սալահլի-Քենգերլի հատվածում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է հայրենի Ակնաղբյուր գյուղի գերեզմանատանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]