Արմեն Դերձյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Արմեն Դերձյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 17, 1993(1993-11-17) (25 տարեկան)
Ծննդավայր Հայաստան, Դիլիջան
Հասակ 178
Քաշ 75
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Իմպուլս
Համար 14
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—Հիմա Հայաստան Իմպուլս 11 (0)
2010 Հայաստան Իմպուլս-2 12 (3)
Ազգային հավաքական
2012—Հիմա Հայաստան Հայաստան (մինչը 19) 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արմեն Դերձյան (հայ․՝ Արմեն Դերձյան; նոյեմբերի 17, 1993(1993-11-17), Դիլիջան, Տավուշի մարզ, Հայաստան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքում։ Դիլիջանի «Իմպուլս» ֆուտբոլային ակումբի խաղացող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենը ծնվել է Դիլիջանում: Դիլիջանի «Իմպուլս» ֆուտբոլային ակումբի սան է։ Առաջին մրցաշրջանը Արմենը անցկացրել է Առաջին լիգայում «Իմպուլս-2» ֆուտբոլային ակումբի կազմում, և խաղացել է 12 խաղ։ Հաջորդ տարում նա տեղափոխվել է հիմնական թիմ, բայց խաղադաշտ է դուրս եկել 1 անգամ։ Իր նորամուտը և առաջին խաղը այդ մրցաշարում Արմենը անցկացրել է 2011 թվականի նոյեմբերի 5-ին «Ուլիսի» դեմ տնային խաղում։ Արմենը խաղադաշտ է դուրս եկել 93-րդ րոպեին, Աղվան Հայրապետյանի փոխարեն[1]: 2012 թվականի ապրիլի 29-ին Հայաստանի առաջնության եզրափակչում Արմենը այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ, մնաց պահեստայինների նստարանին[2]:

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերի 2-ի տվյալներով

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իմպուլս-2 2010 12 2 0 0 0 0 12 2
Ընդամենը 12 2 0 0 0 0 12 2
Իմպուլս 2011 1 0 3 0 0 0 4 0
2012/13 10 0 0 0 0 0 10 0
Ընդամենը 11 0 3 0 0 0 14 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 23 2 3 0 0 0 26 2

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենին պատանեկան հավաքական կանչեցին 2012 թվականի մայիսին՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ժամանակ։ Մայիսի 23-ից, հինգ օրվա ընթացքում Դերձյանը ներգրավվեց 3 մրցախաղերում։ Նրա դեբյուտը կայացավ մայիսի 25-ին՝ երկրորդ խաղին, ընդդեմ բելգիացի պատանիների։ Դերձյանը խաղաց 72 րոպե, որից հետո նրան փոխարինեց Գոռ Մալաքյանը[3]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Իմպուլս» — «Ուլիս» Խաղի արձանագրությունը» (ռուսերեն)։ Soccerway.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-24-ին։ Վերցված է 07.09.2012 
  2. ««Շիրակ» — «Իմպուլս» Խաղի արձանագրությունը» (ռուսերեն)։ Soccerway.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-24-ին։ Վերցված է 07.09.2012 
  3. «Հայաստան U-19 — Բելգիա U-19 Խաղի արձանագրությունը» (ռուսերեն)։ Soccerway.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-24-ին։ Վերցված է 07.09.2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]