Արմեն Դարբինյան (զինվորական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Դարբինյան (այլ կիրառումներ)
Արմեն Դարբինյան
Ծնվել էսեպտեմբերի 12, 1949(1949-09-12)[1] (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱշխատավայրՀՀ Ազգային անվտանգության մարմիններ և Հարավկովկասյան երկաթուղի
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան և Արիության մեդալ

Արմեն Վաղինակի Դարբինյան (սեպտեմբերի 12, 1949(1949-09-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեներալ-մայոր (2003)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1973)։ 1973-1975 թվականներին աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներում, 1975 թվականից՝ ՀՀ ազգային անվտանգության համակարգում։ 2003-2010 թթ. - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ 1990-1993 թվականներին որպես օպերատիվ մարտական ջոկատի հրամանատարի տեղակալ, հրամանատարի պաշտոնակատար ՀՀ սահմանամերձ շրջաններում ղեկավարել է մարտական, օպերատիվ զորեղություններ և հասարակական կարգի պահպանությունը։

Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալով։

2010 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից[2]։

2012 թվականից «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ անվտանգության գծով տեղակալն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։