Արմեն Գասպարյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Կառլենի Գասպարյան
փետրվարի 3, 1974(1974-02-03) - ապրիլի 6, 2016(2016-04-06) (42 տարեկան)
ԾննդավայրՇինուհայր, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԹալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան
Քաղաքացիություն Հայաստան
Պարգևներ

Արմեն Կառլենի Գասպարյան (մականունը՝ Մակիչ, փետրվարի 3,1974, Շինուհայր, Գորիս - 2016, ապրիլի 6, Թալիշ, Մարտակերտ)[1], ազատամարտիկ, արցախյան ազատամարտի մասնակից, ավագ լեյտենանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Գասպարյանը ծնվել է 1974 թվականին Գորիսի Շինուհայր գյուղում։ 1981- 1989 թվականներին սովորել է Շինուհայրի միջնակարգ դպրոցում, ավարտել 8-րդ դասարանը, մեկնել Կապան և ընդունվել Կապանի շինարարական տեխնիկումը։ 15 տարեկանից որպես կամավոր անդամագրվել է Համլետ Քոչարյանի ջոկատին, կռվել է Մարտակերտում։ 1992 թվականին վիրավորվել է բեկորից։ 1993-1994 թվականներին պարտադիր զինվորական ծառայության է անցել Կապանի թիվ 83117 զորամասում։ 1999 թվականին ծառայության է անցել նույն զորամասում և զբաղեցրել տարբեր պաշտոններ։ 2002 թվականին Արմենին շնորհվել է ենթասպայի, 2005 թվականին՝ լեյտենանտի, 2007 թվականին՝ ավագ լեյտենանտի կոչումներ։ 2008 թվականին առողջական խնդիրների պատճառով զորացրվում է պահեստազոր։ 2010 թվականին աշխատանքի է անցել Զանգեզուր կենսոլորտային համալիրում։

2016 թվականի ապրիլի 2-ին Քառօրյա պատերազմի վերսկսելու պատճառով Երկրապահ կամավորականների ջոկատի կազմում Արմեն Գասպարյանը մեկնեց ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ նույն թվականի ապրիլի 6-ին զոհվեց հատուկ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ[1]։ Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Արիության մեդալի»։

Արմենն ամուսնացած էր, ուներ երկու զավակ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրծքանշան՝ 1992-1994 թվականների մարտական գործողություններին մասնակցելու համար
  • «Հայաստանի երկրապահ» հուշամեդալ (2005)
  • «Մարտական ծառայության» մեդալ (2006)
  • «97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ»ի 15 ամյակի կրծքանշան
  • ՀՀ զինված ուժեր 20 տարի հոբելյանական մեդալ (2012)
  • «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ
  • «Արիության մեդալ» (2006)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Yerevan.Today | Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արմեն Գասպարյանի «Մարտական ուղի»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]