Արմեն Բեգլարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Բեգլարյան
ապրիլի 13, 1973(1973-04-13) - ապրիլի 4, 2016(2016-04-04) (42 տարեկան)
ԾննդավայրԱխլաթյան, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՄարտակերտ, Թարթառի շրջան, Ադրբեջան
ԳերեզմանՍիսիան
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ1992-2016
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ և Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016)
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Պարգևներ
Մարտական ծառայության մեդալ

Արմեն Բեգլարյան (ապրիլի 13, 1973(1973-04-13), Ախլաթյան, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 4, 2016(2016-04-04), Մարտակերտ, Թարթառի շրջան, Ադրբեջան), ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Մինասի Բեգլարյանը ծնվել է 1973 թվականի ապրիլի 13-ին, Սիսիանի Ախլաթյան գյուղում։ Գյուղի ութամյա դպրոցն ավարտելուց հետո սովորել է Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցում։ 1990-1991 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1992 թվականին, կիսատ թողնելով ուսումը, մեկնել է Արցախ, մասնակցել է Հադրութի և Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերին, այնուհետև անդամակցել է «Սիսական» ջոկատին։ Պատերազմի ավարտից հետո զբաղվել է մենատնտեսությամբ։ 2005-2008 թվականներին և 2012 թվականից մինչև 2016 թվականի ապրիլի 4-ը եղել է Ախլաթյանի համայնքի ղեկավար։ 2008-2012 թվականներին աշխատել է Տոլորսի ջրամբարի պատնեշի պահպանության և հսկողության տեղամասում։ 2016 թվականի ապրիլի 3-ին Սիսիանի կամավորականների ջոկատի կազմում մեկնել է Արցախ[1]։

Մարտական գործողություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 3-ի գիշերը լույս 4-ին Մարտակերտում ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել սահմանագծում։ Հակառակորդը  Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը։ Այդ ավտոբուսի մեջ է եղել և մահացու վիրավորում ստացել հերոս Արմեն Բեգլարյանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուղարկավություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 6-ին, ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 7-ին, ժամը 13:30-ին Սիսիանի պանթեոնում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]