Արմեն Բաբլումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Բաբլումյան
մայիսի 15, 1968(1968-05-15) - հունիսի 9, 1992(1992-06-09) (24 տարեկան)
ԾննդավայրՍևքար, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՍևքար, Իջևանի շրջան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Արմեն Հրաչիկի Բաբլումյան (մայիսի 15, 1968(1968-05-15), Սևքար, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 9, 1992(1992-06-09), Սևքար, Իջևանի շրջան, Հայաստան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծնվել է 1968 թվականի մայիսի 15-ին Տավուշի մարզի Սևքար գյուղում։
  • 1975 թվականից հաճախել է Ղազախի թիվ 3 միջնակարգ դպրոց։
  • 1985 թվականին բարձր առաջադիմությամբ ավարտել է դպրոցը։
  • Հանրակրթական դպրոցում ուսանելու հետ մեկտեղ ստացել է նաև երաժշտական կրթություն։ Նվագում էր ակորդեոն և այլ երաժշտական գործիքներ։
  • 1986-1988 թվականներին ծառայել է խորհրդային բանակում՝ Ուկրաինայի Հանրապետության տարածքում։
  • 1988 թվականին ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետի տնտեսական և սոցիալական պլանավորում բաժինը։
  • 1989 թվականին տեղափոխվել է հեռակա ուսուցման բաժին և միաժամանակ աշխատանքի է անցել Շենգավիթի բնակշահագործման գրասենյակում։
  • 1992 թվականի ամռանը մեկնում է Սևքար՝ հանգստանալու նպատակով, սակայն սկսվում է հակառակորդի հարձակումը գյուղի վրա։
  • Զոհվել է 1992 թվականի հունիսի 9-ին Սևքարում, հայրենի գյուղի պաշտպանության համար մղված մարտում։

Ամուսնացած էր, ունի 2 որդի՝ Դավիթը և Սոսը։