Արմեն Աղաբաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմեն Գրիգորի Աղաբաբյան
ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐԻԻ.jpg
3 դեկտեմբերի, 1962 - 2 ապրիլի, 1993
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայր ԼՂՀ Քարվաճառ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ Courage medal of RA.jpg

Արմեն Աղաբաբյան (3 դեկտեմբերի, 1962, Ստեփանակերտ - 2 ապրիլի, 1993, Քարվաճառ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Աղաբաբյանը ծնվել է 1962 թ. դեկտեմբերի 3-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Ե.Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը, որից հետո ընդունվել է Ստեփանակերտի թիվ 21 միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարանը։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում, զորացրվելուց հետո աշխատել որպես ներկարար։

1992-ի փետրվարին զինվորագրվել է պարետային վաշտի հետախույզների խմբում, իսկ այնուհետև՝ թիվ 3 գումարտակի յոթերորդ վաշտում։ Մասնակցել է Կրկժանի, Խոջալուի, Ջանհասանի, Լաչինի, Քելբաջարի և Մարտակերտի համար մղված մարտերին։ Զոհվել է 1993 թ. ապրիլի 2-ին ականի պայթյունից, Քելբաջարում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]