Արմեն Ադիլխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Ադիլխանյան
Ծնվել էսեպտեմբերի 27, 1965(1965-09-27)[1] (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսաստան
ԵրկերԿուկարաչա 3D (մուլտֆիլմ)
Մասնագիտությունկինոռեժիսոր և պրոդյուսեր

Արմեն Ադիլխանյան (սեպտեմբերի 27, 1965(1965-09-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայազգի կինոռեժիսոր, պրոդյուսեր։

16 տարեկան հասակից աշխատել է կինոյում։ Եղել է տեխնիկական աշխատող, օպերատոր, ֆիլմերի տնօրեն, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Արմեն Ադիլխանյանը 2011 թվականին հիմնադրված «Կինոօստրով» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիրն ու ղեկավարն է։

Կինոկարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում նրա կարիերան սկսվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, որտեղ Ադիլխանյանը ընդունվել է 1982 թվականին որպես սովորական մեխանիկ, և մի քանի տարվա ընթացքում դարձել է օպերատոր։ 1989 թվականին Արմեն Ադիլխանյանը տեղափոխվել է Մոսկվա և որոշ ժամանակ աշխատել է տարբեր գովազդային կազմակերպություններում և տարբեր կինոնախագծերում՝ օգնականի կարգավիճակում։ 90-ականներին նա սկսել է աշխատել որպես ադմինիստրատոր և նկարահանող խմբերի տնօրեն։ 2004 թվականին Արմեն Ադիլխանյանը գլխավորել է «Պարադիզ» ընկերությանը կից հիմնադրված պրոդյուսերական կենտրոնը, որտեղ մինչև 2011 թվականը ղեկավարել է ֆիլմերի արտադրությունը։ 2003 թվականից «Պարադիզ» պրոդյուսերական կենտրոնի գլխավոր տնօրենն է և կենտրոնի բոլոր նախագծերի[2] : 2011թվականին հիմնադրել և ղեկավարում է Մոսկվայի «Կինոկղզի» և Երևանի «Կինոյի զարգացման և սատարման ֆոնդ» ընկերությունները։ Եղել է մի շարք ֆիլմերի պրոդյուսեր։ Որպես ռեժիսոր հանդես է եկել «Կուկարաչա», «Ամանորյա հարսանիք» ֆիլմերում։ Բնակվում է Մոսկվայում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

47-ից ավելի լիամետրաժ խաղարկային և 10-ից ավելի հեռուստաֆիլմերի և սերիալների փոխտնօրեն, ռեժիսոր և գործադիր պրոդյուսերն է[3]։

Ֆոտոխցիկի մեխանիկ, օպերատորի օգնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 - վարպետ
  • 1983 - Կրակ, որ փայլում է գիշերը
  • 1983 - Անուշի մայրը
  • 1984 - Գորանի
  • 1980 - 13-րդ Առաքյալը
  • 1980 - Եվ ամեն ինչ նորից կլինի

Երկրորդ օպերատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 - Եվ ամեն ինչ կկրկնվի
  • 1988 - Արյուն
  • 1988 - Արարման յոթերորդ օր
  • 1989 - Լոռի, իմ սեր
  • 1989 - Մարտիրոսի ուխտագնացությունը
  • 1990 - քարասունյոթ օր

Նկարահանող խմբի տնօրեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 - Վագոն
  • 1993 - Դրախտի երեխաներ
  • 1997 - Շարադրություն՝ Հաղթանակի օրվա առթիվ
  • 1998 - Երկինքը ադամանդների մեջ
  • 1998 - Իմ փոխարեն
  • 1998 - Լավ ու վատ
  • 1999 - Կամուրջներ
  • 1999 - Շպալիկով
  • 2000 - Կարիերա
  • 2000 - Պաշտպանության գիծ
  • 2001 - ժամանակները չեն ընտրում
  • 2001 - Ֆիկուս
  • 2001 - Կարապի լիճ
  • 2002 - Հրեշտակը Ճամպեզրին
  • 2004 - Երկար հրաժեշտ

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 - Կարճ. գեղարվեստական ֆիլմեր «Արարատի լեգենդները» (5 սերիա) ընդհանուր խորագրի ներքո, ռեժ. և պրոդյուսեր Օլգա Ժուլինա։
  • 2005 - Ունկնդիր
  • 2005 - Անսպասելի ուրախություն
  • 2006 - Սրիկաներ
  • 2007 - Ռուդ և Սեմ
  • 2008 - Մոնտանա
  • 2008 - Պլատոն
  • 2008 - Ալյոնուշկայի և Երյոմայի արկածները
  • 2009 - Ալյոնուշկայի և Երյոմայի նոր արկածները
  • 2010 - Մեծահասակ դուստրը կամ թեստ ...
  • 2010 - Փոխհատուցում
  • 2011 - Համբուրիր պատի միջով
  • 2011 - Իմ ընկերը հրեշտակ է

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 - Կուկարաչա
  • 2012 - Ամանորյա ամուսնություն

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 - Պտուտակից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Արմեն Ադիլխանյան
  2. Հովսեփյան, Սերգեյ (2019 թ․ օգոստոսի 27). «Պրոդյուսեր Արմեն Ադիլխանյանը Կինոյի մասին օրինագիծ է ներկայացրել. «Ես երջանիկ կլինեմ, եթե կարողանամ գոնե մի երիտասարդի հետ պահեմ արտագաղթի մտքից» | | ԿինոՊրես». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. «Адилханян Армен Георгиевич — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]