Արմենուհի Սրապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Սրապյան Արմենուհի
Ծնվել էփետրվարի 18, 1918(1918-02-18)
ԾննդավայրԵրզնկա
Վախճանվել էհուլիսի 28, 2000(2000-07-28) (82 տարեկան)
Մասնագիտությունբանասեր, բնագրագետ
ԱզգությունՀայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1940)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Արմենուհի Սրապյան Վիքիդարանում

Արմենուհի Նիկողոսի Սրապյան (փետրվարի 18, 1918(1918-02-18) - հուլիսի 28, 2000(2000-07-28)), հայ խորհրդային բանասեր, բնագրագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1974

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (19401943 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտում։ Աշխատությունները նվիրված են հայ հին գրականության, միջնադարյան հայ արձակի և պոեզիայի, թարգմանական մատենագրության ու գրական կապերի առանցքային հարցերին։ Կազմել է «Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» (համահեղինակներ՝ Սուրեն Ավդալբեկյան, Մ․ Մկրտչյան, 1957) ժողովածուն։ Զբաղվել է Հովհաննես (Պլուզ) Երզնկացու և Կոստանդին Երզնկացու կյանքի ու ստեղծագործության քննությամբ («Հովհաննես Երզնկացի», 1958 և «Կոստանդին Երզնկացին և իր տաղերը»[1] [«Կոստանդին Երզնկացու «Տաղեր» գրքում, 1962], գիտահամեմատական բնագրեր և ուսումնասիրություն)։ Լույս են տեսել Արմենուհի Սրապյանի «Հայ միջնադարյան զրույցներ» (1969, ուսումնասիրություն և բնագրեր) և «Պատմութիւն վասն մանկանն և աղջկանն․ Պատմութիւն յաղագս Փահլուլ թագաւորին» (1983, ներածություն, գիտահամեմատական բնագրեր և ծանոթագրություններ) գրքերը։ Կազմել է Ե. Տեր-Մինասյանի կենսամատենագիտությունը (1986)[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ միջնադարյան զրույցներ։ Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, 1969, 413 էջ[3]։
  • Հովհաննես Երգնկացի – Պլուզ. կյանքը և գործը. Ե., 1993:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մուրադյան Պ (1963-05-15)։ «Արմենուհի Սրապյան–«Կոստանդին Երզնկացի»»։ ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների № 4: 91–94 
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  3. Սրապյան Արմենուհի (1969)։ Հայ միջնադարյան զրույցներ (հայերեն)։ Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 164 CC-BY-SA-icon-80x15.png