Արմենիա (հեռուստաընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արմենիա TVից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արմենիա (այլ կիրառումներ)
Արմենիա
TV
Արմենիա TV
Armenia TV.jpg
ԵրկիրՀայաստան Երևան, Հայաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Հեռարձակման գոտի{{{2}}} Հայաստան
{{{2}}} {{{2}}} {{{2}}}
Հեռարձակման լեզուՀայերեն
Հեռարձակման սկսման թվական1997
Նախկին անվանումԲիզնես TV
ՍեփականատերՊանարմենիան Մեդիա Գրուպ
Վեբ-կայքwww.armeniatv.am

Արմենիա, համահայկական խոշոր մասնավոր հեռուստաընկերություն, ամենադիտվողներից մեկը երկրում[1]։ Արմենիա TV-ն հեռարձակվում էր Հայաստանի ամբողջ տարածքում, իսկ հիմա հեռարձակվում է միայն Յուքոմ ցանցում և թվային ալեհավաքներով, Ռուսաստանում և Եվրոպայում: Հայկական հեռուստաշուկայի առաջատարն իր հեռուստադիտողին է առաջարկում բազմաֆորմատ հաղորդումներ. ճանաչողական, լրատվական, հումորային, սպորտային, երաժշտական նախագծեր, ժամանցային և քաղաքական բնույթի թոք-շոուներ, սեփական արտադրության հեռուստասերիալներ, որոնք ամենադիտվողն ու վարկանիշայինն են մեդիա ոլորտում: Հեռուստաընկերությունը Հայաստանում հեռուստասերիալներ նկարահանող խոշոր արտադրողներից է:

Արմենիա TV-ն Հայաստանում առաջիններից սկսեց սիթքոմ ժանրի սերիալների արտադրությունը և առաջինը ստեղծեց թեմատիկ հինգ կաբելային հեռուստաալիքներ (2015 թ):

Հեռուստաընկերությունը տարիների ընթացքում հեռուստադիտողին ներկայացրել և շարունակում է ներկայացնել միջազգային հեղինակավոր նախագծեր՝ Ֆորտ Բոյար, Հայաստանի ձայնը, Ամենախելացին և այլն:

Եթերային հեռարձակման ծածկույթը տարածվում է ՀՀ բոլոր մարզերում և Արցախում։

Ընկերությունը ունի սեփական թղթակիցների լայն ցանց տարբեր երկրներում։

Եթերացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալներ Սիթքոմներ Հաղորդումներ Լրատվություն Արմենիա Պրեմիում
Պատվից Առավել, Անհասցե Ծնվածները Նյու Սքուլ 1-ին Եթերաշրջան, Աշխարհի Համերով 1-ին Եթերաշրջան, Համի Ուժը 5-րդ Եթերաշրջան, Նանե, Ի՞նչ Որտե՞ղ Ե՞րբ, Տուն Տեղ, Բարի Լույս Հայեր Ժամը Լրատվական, Սուր Անկյուն, Հերթապահ Մաս Ոսկե Դպրոց 3-րդ Եթերաշրջան, Պատվից Առավել, Անհասցե Ծնվածները, (Դեբետի Գաղտնիքը - Շուտով), (Վերջին Գործարքը 2-րդ Եթերաշրջան - Շուտով), (Ազիզյանները 7-րդ Եթերաշրջան - Շուտով)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]