Արմատային գարեջուր
Արմատային գարեջուր կամ ռութբիր (անգլ.՝ Root beer), սարսապարիլլա, գազավորված ըմպելիք, սովորաբար պատրաստվում է սասաֆրասի ծառի կեղևից։ Տարածված է Հյուսիսային Ամերիկայում, արտադրվում է երկու տեսակով՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային։
Ռութբերի ոչ ալկոհոլային տարբերակը պատրաստվում է հյութաքամվածքներից կամ օշարակներից՝ գազավորված ջրի հավելումով, և այնքան սիրված չէ, որքան մյուս զովացուցիչ ըմպելիքները, ինչպես, օրինակ, կոկա-կոլան, բայց զբաղեցնում է ԱՄՆ-ի շուկայի 3 %-ը[1]։
Ալկոհոլային տարբերակը պատրաստում են հյութաքամվածքի և շաքարի խառնուրդի՝ խմորիչի միջոցով խմորման եղանակով։ Սովորաբար խմորումից հետո ստացվում է 0,5% ալկոհոլ պարունակող ըմպելիք (համեմատության համար՝ գարեջրի տեսակների մեծ մասը պարունակում է 3 և ավելի % ալկոհոլ, իսկ կվասը՝ 1-2)[2]:
Բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաղադրիչների մեծ քանակի և դրանց համադրությունների շնորհիվ արմատային գարեջուրը կարող է պարունակել շատ տարբեր համային տեսակներ։ Սասաֆրաս ծառի արմատաների կեղևը պատմականորեն ապահովել է արմատային գարեջրի հիմնական համը, և որոշ մարդիկ այս ըմպելիքի համը համադրում են ջրից տարբեր ըմպելիքի հետ։ Այս կեղևը խմիչքին մի փոքր կարմրավուն երանգ է հաղորդում։
Սասաֆրասի կեղևը 1960 թվականին արգելվեց FDA- ի կողմից՝ դրա մեջ պարունակվող սաֆրոլ նյութի քաղցկեղածին հատկությունների պատճառով։ Ռութբիրն այժմ արտադրվում է առանց սաֆրոլի, և ոմանք դրա համը համարում են ավելի աղքատիկ [3]։ Օգտագործվում է նաև ակացիա։
ԱՄՆ-ում կան ռութբիրի հարյուրավոր ապրանքատեսակներ, որոնք արտադրվում են յուրաքանչյուր նահանգում[4], և դրանց պատրաստման եղանակները ոչ մի դեպքում չեն միօրինակացվում։ Հիմնական բաղադրիչը՝ սասաֆրասը, կարող է համակցվել այնպիսի այլ բաղադրիչների հետ, ինչպիսիք են վանիլը, բալի կեդղևը, քաղցրարմատը, սասսապարիլի արմատը, մշկընկույզը, անիսոնը, մեղրախոտը, դարչինը և մեխակը։
Տնական պայմաններում արմատային գարեջուրը սովորաբար պատրաստվում է խտանյութից [2]։ Սակայն այն կարող է պատրաստվել նաև բնական խոտաբույսերից և արմատներից։ Ինչպես ալկոհոլային, այնպես էլ ոչ ալկոհոլային արմատային գարեջուրը բաժակի մեջ լցնելուց հետո առաջանում է հաստ շերտով փրփուր, որը խտանում է հիմնականում արմավաշուշանի հյութաքամվածքի շնորհիվ։
Արմատային գարեջրի ապրանքանիշերից մեկը՝ Barq's-ը, պարունակում է կոֆեին։
Ապրանքանիշերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1919
- A-Treat
- Abita — լուիզիանյան տարածաշրջանային ապրանքատեսակ՝ պատրաստված տեղի եղեգնաշաքարի կիրառմամբ
- A&W Root Beer — Cadbury-Schweppes
- Barq’s — Кока-кола
- Barrelhead — Cadbury-Schweppes
- Baumeister
- Bawls G33k B33r
- Berghoff
- Bickfords Sarsaparilla (Ավստրալիա)
- Joseph Huber Brewing Company
- Boylan Bottling Company
- Bundaberg Brewed Drinks - ավստրալիական գարեջրային ապրանքատեսակ
- Carter’s
- Dad’s Root Beer — Hedinger Brands, LLC
- Dog n Suds
- Faygo
- Fitz’s
- Francis Hartridge’s Celebrated Root Beer
- Frostie Root Beer
- Frostop
- Frozen Run
- Goose Island Brewery
- Grandpa Graf’s
- Hank’s Root Beer
- Henry Weinhard
- Hires Root Beer — Cadbury-Schweppes
- IBC Root Beer — Cadbury-Schweppes
- Jones Soda Root Beer
- Lion Brewery Root Beer
- Mug Root Beer — PepsiCo
- Nemiroff Vodka
- Old Dominion Brewing Company
- Old Town Root Beer
- Stevens Point Brewery|Point Root Beer
- Ripsaw Root Beer — Bottled in Alpena, MI — պատրաստվում է եղեգնաշաքարի կիրառմամբ
- Route 66 Route (Root) Beer, Route 66 Sodas, LLC
- Saranac
- Natural Brew Hand Crafted Draft Root Beer
- Saint Arnold Brewing Company — տեխասյան տարածաշրջանային ապրանքատեսակ, պատրաստվում է եղեգնաշաքարի կիրառմամբ
- Sarsi — Coca-Cola Bottlers Philippines Inc.
- Shasta
- Sioux City Sarsaparilla
- Snapple
- Sprecher Brewery
- Stewart’s Fountain Classics — Cadbury-Schweppes («World Cup of Root Beer»-ի հաղթող 2006)
- Jackson Hole Brewing Company
- Thomas Kemper
- Tommyknockers
- Triple XXX
- Vess
- Virgil’s Root Beer — Reed’s, Inc.
- Wild Bills
- Zuberfizz
Տեսեք նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Quarantiello, Laura E. The Root Beer Book. 96 pages. Limelight Books: 1997. ISBN 0-936653-78-7.
- ↑ 2,0 2,1 «Root Beer»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-19-ին։ Վերցված է 2008-11-16
- ↑ Sassafras — Food Facts — Food Reference
- ↑ RootBeerWorld.com — Yellow Froth Pages