Արմավաշուշան ծխագույն
| Արմավաշուշան ծխագույն | |
Արմավաշուշան ծխագույն | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
| Ընտանիք | Ծնեբեկազգիներ (Asparagaceae) |
| Ենթաընտանիք | Ագավայիններ (Agavoideae) |
| Ցեղ | Արմավաշուշան (Yucca) |
| Վերնատեսակ | 'Chaenoyucca' |
| Տեսակ | Արմավաշուշան ծխագույն (Y. glauca) |
| Միջազգային անվանում | |
| Yucca glauca | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Արմավաշուշան ծխագույն (լատին․՝ Yucca glauca), շուշանազգիներ ընտանիքի, արմավաշուշան ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուփ է՝ բազմագլուխ կոճղարմատներով կամ սողացող ցողուններով։ Տերևները նեղ գծանման են, մոտ 50 սմ երկարությամբ և 0,6-1,2 լայնությամբ, երիտասարդները ուղղաձիգ, մյուսները՝ դեպի ցած խոնարհված, կապտականաչավուն, եզրերին նեղ սպիտակավուն երիզով, որն ունի ոլորված թելիկներ։ Հուրանները հասնում են 1-2 մետր բարձրության։ Ծաղիկները կլոր կամ երկարավուն զանգականման են, կանաչասպիտակ, 6-7 սմ երկարությամբ։ Ծաղկում է մայիսի վերջին կամ հունիսին։ Տուփիկը երկարավուն է, դարչնագույն, կնճռոտ։ Սերմերը տափակ կլորավուն են, սև, փայլուն։ Մեր պայմաններում չի պտղաբերում փոշոտիչի բացակայության պատճառով։ Էկոլոգիական խումբը՝ II: Մշակության հավանական շրջանները՝ 9, 20ա, 32[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է ԱՄՆ-ի հարավարևմտյան շրջաններում, Արիզոնայում, Մեքսիկայում։ Հայաստանում մշակվում է միայն Իջևանիում։ Հեռանկարային է միայն մեր հանրապետության մերձարևադարձային շրջանների համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 328։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմավաշուշան ծխագույն» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմավաշուշան ծխագույն» հոդվածին։ |
| ||||||||||