Արման (Արմենակ) Կնյազյան
Արտաքին տեսք
| Ծնվել է | 1917 |
|---|---|
| Ծննդավայր | Պլովդիվ, Բուլղարիա |
| Վախճանվել է | 1987 |
| Մահվան վայր | Փարիզ |
| Կրթություն | Academy of Music, Dance and Fine Arts? |
| Մասնագիտություն | նկարիչ |
Արման (Արմենակ) Կնյազի Կնյազյան (1917, Պլովդիվ, Բուլղարիա - 1987, Փարիզ), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախել է Պլովդիվի նկարչական ակադեմիան։ 1931 թվականին հաստատվել է Փարիզում։
Գործերից պահվում են ճապոնիայի, Ֆրանսիայի, Հայաստանի ժողովրդական արվեստի և այլ թանգարաններում, ՀԱՊ-ում[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում ստեղծել է բնանկարներ`
- «Փոթորկից առաջ», 1970
- «Առաջին ձյունը», 1975
- «Հետապնդում», 1975
- «Դեպի յայլա» 1970
- «Հունձք», 1978
- «Վարդի հովիտը», 1982
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականից մասնակցել է ցուցահանդեսների Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Անգլիայում, արժանացել Փեյար առաջին մրցանակի (1964), Փարիզ, ֆրանսիայի նկարիչների սալոնի արծաթե մեդալի (1980)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.