Արման Նազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արման Նազարյան
Ծնվել էհունիսի 16, 1928(1928-06-16)
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիա
Մահացել էնոյեմբերի 21, 2007(2007-11-21) (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1950)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1980)
Մասնագիտությունլեզվաբան
ԱշխատավայրՄոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան, Երևանի պետական համալսարան և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան

Արման Հրանտի Նազարյան (հունիսի 16, 1928(1928-06-16), Պլովդիվ, Բուլղարիա - նոյեմբերի 21, 2007(2007-11-21), Երևան, Հայաստան), լեզվաբան-ռոմանագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1984)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Նազարյանը ծնվել է 1928 թվականի հունիսի 16-ին, Պլովդիվում (Բուլղարիա)։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1950 թվականին ավարտել է Երևանի ռուսաց և օօտար լեզուների մանկավարժական ինստիտուտը։ 1966-1983 թվականներին եղել է Մոսկվայի Պ. Լումումբայի անվան համալսարանի, 1983-1998 թվականներին՝ Երևանի պետական համալսարան, 1998 թվականից՝ ԵՊԼՀ դասախոս, 1987-1993 թվականներին, միաժամանակ՝ ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ։

Զբաղվել է ֆրանսերենի և ընդհանուր դարձվածաբանության հարցերով («Ֆրանսերեն դարձվածաբանության զարգացման պատմություն», ռուսերեն, 1981, «Արդի ֆրանսերեն լեզվի դարձվածաբանություն», ռուսերեն, 1987, «Լեզվաբանական տերմինների ֆրանսերեն-հայերեն-ռուսերեն ուսումնական բառարան», 1993, «Ֆրանսիական առածներ և ասացվածքներ», 1994, «Ֆրանսերենի համեմատությունների դարձվածքները», 1997)։ Հեղինակ է բառարանների («Անգլիական առածների և ասացվածքների պատկերազարդ բառարան», 1999, «Անգլերեն դարձվածքների ուսումնական համառոտ բառարան», 2000) և ուսումնական ձեռնարկի («Թարգմանաբանական ուսումնական ձեռնարկ», 2000, համահեղինակ)[1][2][3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսերեն դարձվածաբանության զարգացման պատմություն, ռուսերեն, 1981։
  • Արդի ֆրանսերեն լեզվի դարձվածաբանություն», ռուսերեն, 1987։
  • Լեզվաբանական տերմինների ֆրանսերեն-հայերեն-ռուսերեն ուսումնական բառարան, 1993։
  • Ֆրանսիական առածներ և ասացվածքներ, 1994։
  • Ֆրանսերենի համեմատությունների դարձվածքները, 1997։
  • Անգլիական առածների և ասացվածքների պատկերազարդ բառարան, 1999։
  • Անգլերեն դարձվածքների ուսումնական համառոտ բառարան, 2000։
  • Թարգմանաբանական ուսումնական ձեռնարկ, 2000 (համահեղինակ)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։
  2. Ayvazyan, H. M. (2005). Ov ov ē hayer: kensagrakan hanragitaran. Հայկական հանրագիտարան. հրատարակչություն. ISBN 978-5-89700-030-2.
  3. «Նազարյան Արման | armenianlanguage.am». www.armenianlanguage-am.armin.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 16-ին.
  4. Նազարյան, Արման Հրանտի (2000). Թարգմանաբանական ուսումնական ձեռնարկ. Ամարաս. ISBN 978-99930-1-017-3.