Արման Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արման Մանուկյան
Արման Թաթևոս Մանուկյան
Anonymous photograph of Arman Manookian c. 1927.jpg
Արման Մանուկյանը 1927 թվականին
Ծնվել էմայիսի 15, 1904
ԾննդավայրԿոստանդնուպոլիս Թուրքիա Թուրքիա
Վախճանվել էմայիսի 10, 1931
Մահվան վայրՀոնոլուլու Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԱՄՆ
Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա
Մասնագիտություննկարիչ
Arman Manookian Վիքիպահեստում

Արման Թաթևոս Մանուկյան (մայիսի 15, 1904, Կոստանդնուպոլիս - մայիսի 10, 1931, Հոնոլուլու), ամերիկացի հայազգի նկարիչ, որը հայտնի է Հավայան կղզիների իր բնանկարներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոստանդնուպոլսում 1904 թվականին։ Ընտանիքում երեք զավակներից ավագն էր[1]։ Նախնական կրթությունը ստացել է Մխիթարյանների միաբանությունում։ Ընտանիքը վերապրել է Մեծ Եղեռնը։ 1920 թվականին տեղափոխվում են ԱՄՆ, որտեղ 16 տարեկան Արմանը նկարչության դասընթացների է մասնակցել Ռոդ այլանդի նկարչական դպրոցում (անգլ.՝ Rhode Island School of Design)։ ԱՄՆ-ում գրաֆիկական դիզայնով՝ գրքերի ձևավորմամբ է զբաղվել։ Նրա հետաքրքրության հիմնական առարկան ծովն էր ու ծովի մարդիկ։

Ծառայության տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին մտնում է ծառայության ԱՄՆ Ծովային հետևակի կորպուս։ Ծառայության ժամանակ պատմաբան մայոր Էդվին Նորթ ՄակՔլելանի (անգլ.՝ Edwin North McClellan) մոտ համհարզ էր, այդ ընթացքում նա գծանկարներ է անում Լեդերնեք (անգլ.՝ Leatherneck) ամսագրի համար։ Ծառայության ընթացքում ՄակՔլելանի ԱՄՆ Ծովային հետևակի կորպուսի պատմության համար կատարել է 75 գծանկար, որոնք երբևէ չեն հրատարակվել ու այժմ գտնվում են Հոնոլուլուի թանգարանում։

Հավայացի տղա ու աղջիկ

Ստեղծագործ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Մանուկյանը որոշում է մնալ և ստեղծագործել Հավայան կղզիներում։ Ծովի թեման նա այս անգամ զարգացնում է որմնանկարի ժանրում։ Հոնոլուլուում նա աշխատում է «Հոնոլուլու սթար տեղեկագիր» (անգլ.՝ Honolulu Star-Bulletin) և «Խաղաղ օվկիանոսի դրախտ» (անգլ.՝ Paradise of the Pacific) ամսագրերում[2]։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին Արման Մանուկյանը հանդես է եկել առաջին անհատական ցուցահանդեսով։ Այժմ նրա յուղանկարները բարձր են գնահատվում, դրանք 31-ն են[3]։ Հոնոլուլուի Գեղարվեստի ակադեմիան Արման Մանուկյանի մահվանից քիչ անց հուշ ցուցահանդես կազմակերպեց և 2010 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2011 թվականի ապրիլի 24-ը հետահայաց ցուցահանդես «Գույնի իմաստը/գծի արտահայտչությունը՝ Արման Մանուկյանի մոդերնիզմը» (անգլ.՝ Meaning in Color/Expression in Line: Arman Manookian’s Modernism) խորագրով։ Արման Մանուկյանի գործերը գտնվում են Բիշոպ և Հոնոլուլուի արվեստի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Հավայան կղզիներում Արման Մանուկյանը հայտնի է որպես «հավայան Վան Գոգ»[4]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնոլուլուում խոր ընկճախտ է ապրել և 1931 թվականին միայնակության մեջ ինքնասպան է եղել[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Forbes, David W., Encounters with Paradise: Views of Hawaii and its People, 1778-1941, Honolulu Academy of Arts, 1992, 212-256. (անգլ.)
  • Gard, Rowan, “Escape into Color”, Innov8, Mar/April 2011, pp. 36–39. (անգլ.)
  • Papanikolas, Theresa, "Meaning in Color/ Expression in Line: Arman Manookian’s Modernism", Honolulu Academy of Arts, Vol. 82, No. 6, Nov/Dec 2010, pp. 4–5. (անգլ.)
  • Papanikolas, Theresa and DeSoto Brown, Art Deco Hawai'i, Honolulu, Honolulu Museum of Art, 2014, ISBN 978-0-937426-89-0, pp. 86–93 (անգլ.)
  • Seed, John, «Arman Manookian: Fragile Paradise»։ Honolulu Magazine։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 2  (անգլ.)
  • Seed, John http://www.huffingtonpost.com/john-seed/rare-manookian-paintings_b_643357.html Rare Manookian Paintings Removed from the Hotel Hana-Maui (անգլ.)
  • Seed, John A., Arman Manookian: An Armenian Artist in Hawai'i, Published by blurb.com, 2011, 36. (անգլ.)
  • Severson, Don R., Finding Paradise, Island Art in Private Collections, University of Hawaii Press, 2002, 124. (անգլ.)