* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Արման Սուրենի Հովհաննիսյան (հուլիսի 7, 1993(1993-07-07)[1], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, «Փյունիկ» ակումբի և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի պաշտպան:
Արման Հովհաննիսյանը ծնվել է Երևանում։ 9 տարեկանում սկսել է ֆուտբոլ խաղալ, թեև հնարավորություն է ունեցել զբաղվելու թեթև ատլետիկայով, սակայն այդ մարզաձևը նրան չի հետաքրքրել: Այդ ժամանակից Հովհաննիսյանը հաճախել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ և դարձել է նրա սանը: 2009 թվականին Հովհաննիսյանի և «Փյունիկի» միջև ստորագրվել է առաջին պայմանագիրը: Այդ մրցաշրջանը Հովհաննիսյանն անցկացրել է երկրորդ կազմում՝ մասնակցելով 10 խաղի Առաջին լիգայում: Իսկ 2011 թվականին տեղի ունեցավ դեբյուտը ակումբի առաջին թիմի կազմում: 2011 թվականի մարտի 20-ին 2-րդ տուրի առաջնության «Գանձասարի» դեմ խաղում Հովհաննիսյանը դաշտ է եկել 77-րդ րոպեին՝ փոխարինելով Գևորգ Ղազարյանին[2]: