Արման Լանու
Արման Լանու ֆր.՝ Armand Lanoux | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Armand Louis Lanoux[1] |
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1913[2][3][4][…] |
Ծննդավայր | Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5][1] կամ Փարիզ, Ֆրանսիա[6] |
Վախճանվել է | մարտի 23, 1983[2][3][4][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Champs-sur-Marne[1] |
Մասնագիտություն | գրող, կենսագիր, նկարիչ, լրագրող և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ուշագրավ աշխատանքներ | Q3412891? |
Անդամակցություն | Association France-URSS?, Գոնկուրյան ակադեմիա, Conseil permanent des écrivains? և SACD? |
Պարգևներ | |
Ամուսին | Catherine Tolstoï? |
Կայք | armandlanoux.fr |
Արման Լանու (հոկտեմբերի 24, 1913[2][3][4][…], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5][1] և Փարիզ, Ֆրանսիա[6] - մարտի 23, 1983[2][3][4][…], Champs-sur-Marne[1]), ֆրանսիացի գրող, Գոնկուրյան մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արման Լանուն ծնվել է Փարիզում:Կյանք մտնելով՝ սկզբնական շրջանում եղել է ուսուցիչ, անուշեղենի տուփերի ձևավորող, բանկի աշխատակից, նկարիչ, լրագրող։ 1950 թվականին դարձել է «Artheme Fayard», 1964 թվականին՝ «À la page» գրական ամսագրերի խմբագիր։ Լանուն եղել է ֆրանսիական հեռուստատեսային կոմիտեի նախագահ, նշանակվել ռադիոի և հեռուստատեսության միջազգային համալսարանի գլխավոր քարտուղար։ Ստեղծագործել է բազմաթիվ ժանրերով. գրել է վեպ, փաստագրական վիպակներ, քրոնիկներ, դրամա, բանաստեղծություններ (1953 թվականին բանաստեղծական «Ցրիչը» ժողովածուի համար արժանացել է Գիյոմ Ապոլիների մրցանակի)։ 1963թվականին Գոնկուրյան մրցանակ է ստացել «Երբ ծովը նահանջում» է վեպի համար։ 1970 թվականին Մարսել Կրավենի հետ գրել է «Հովտաշուշան» հեռուստաֆիլի սցենարը՝ ըստ Օնորե դՙ Բալզակի համանուն վեպի։ 1980 թվականին հեռուսատեսության համար գրել է Բալզակի «Շագրենի կաշին» նորավեպի հիման վրա սցենար, որը նկարահանել է Միշել Ֆավարը։ Արման Լանուն մահացել է Շան-սյուր-Մառնում 69 տարեկան հասակում։
Գրողի կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Լանուի առաջին վեպը «Սպանված կանդուհին» դետեկտիվն էր, որը լույս տեսավ 1943 թվականին։ Նրա առավել հասուն ստեղծագործությունը «Խելագար Գրետան» եռագրությունն է, որի մեջ մտնում են «Մայոր Վատրենը», «Ժամադրություն Բրյուգեում» և «Երբ ծովը նահանջում է» վեպերը։ Դրանք միավորված են աշխարհի խելագարվածության ընդհանուր թեմայով, խելագարվածություն, որը դրսևորվում է ինչպես հոգեկան հիվանդությունների,այնպես էլ հասարակական այլանդակությունների՝ պատերազմների, ֆաշիզմի տեսքով։ Լանուի ստեղծագործությունների գեղագիտոթյունը շաղկապված է ֆրանսիական նատուրալիզմի լավագույն ավանդույթների հետ։ 19-րդ դարի գրողների նկատամամբ նրա հետաքրքրությունը արտացոլված է «Բարև, Էմիլ Զոլա» (1954) և «Մոպասան» (1967) գրքերում։ Նատուրալիստական հնարանքներով են գրված նաև «Փարիզի կազմախոսությունը» (1954) և «Իննսունական թվականների սերը» (1961) ակնարկները, որոնցում կենցաղային և բնապատկերային ճեպանկարների հեգնանքի տակ թաքնված է բուրժուական հասարակության սուր քննադատությյունը։ Լանուն գրել է նաև բանստեղծություններ («Ցրիչը»,«Էպինալի սրբապատկերները» ժողովածուները) և թատերգություն («Ֆրակով մարդը»)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 GeneaStar
- ↑ 5,0 5,1 5,2 Лану Арман // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bufkin E. C. Foreign literary prizes: Romance and Germanic languages — 1980. — P. 43—44.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Евнина Е. М.,Современный французский роман, М., 1962
- Пузиков А. И., Портреты французских писателей, М. 1967
- Wurmser A., Si la Commune m'etait conte'e..., Le Lettres françaises, # 1385, p. 8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]http://armand-lanoux.fr Արխիվացված 2018-12-15 Wayback Machine
- http://elpais.com/diario/1983/03/25/agenda/417394801_850215.html
- https://web.archive.org/web/20130913034012/http://actualitte.com/blog/hervebel/2013/04/armand-lanoux-1913-1983-lecrivain-qui-noublia-jamais-la-guerre-un-article-de-matthieu-de-bonneuil/
- http://www.ina.fr/video/I00015758 (vídeo)
- http://www.imdb.com/name/nm0487020/ (como guionista de TV)
|
- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Մարտի 23 մահեր
- 1983 մահեր
- Գոնկուրյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի լրագրողներ
- Կենսագիրներ
- Ֆրանսիացի նկարիչներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ