Արման Երեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արման Երեմյան
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`թեքվանդոյի մարզիկ
Երկիր`Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ`հունվարի 29, 1986(1986-01-29) (33 տարեկան)
Ծննդավայր`Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Արման Ստեփանի Երեմյան (հունվարի 29, 1986(1986-01-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թեկվոնդոյիստ, Հայաստանի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Երեմյանը ծնվել է 1986 թվականի հունվարի 29-ին Երևանում (Հայկական ԽՍՀ)։ Թեկվոնդոյով զբաղվել սկսել է Արսեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Մասնակցել է թեկվոնդոյի պատանեկան առաջնությունների և դարձել հաղթող։ Երոպայի պատանեկան առաջնություններում նվաճել է արծաթե և բրոնզե մեդալներ 2001 և 2003 թվականներին համապատասխանաբար։ Արժանացել է երեք բրոնզե մեդալների Ունիվերսիադաներում 2005, 2007 և 2009 թվականներին։ Արման Երեմյանի ամենանշանակալի ձեռքբերումը եղել է ոսկե մեդալը Հռոմում անցկացված թեկվոնդոյի Եվրոպայի առաջնության կիսամիջին քաշային կարգում (78 կգ)։ Այդպիսով նա դարձել է առաջին հայ թեկվոնդոիստը, որ ճանաչվել է Եվրոպայի չեմպիոն[1]։

Արման Երեմյանը եղել է Հայաստանի օլիմպիական հավաքականի դրոշակակիրը 2012 թվականին Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերում. նա եղել է Հայաստանի հինգերորդ դրոշակակիրը Ամառային օլիմպիական խաղերում։ Սկզբում նախատեսվել է, որ դրոշակակիրը կլինի Ալբերտ Ազարյանը, սակայն որոշումը փոխվել է նրա տարիքի պատճառով, և նրա փոխարեն այդ պատիվը վերապահվել է Արման Երեմյանին[2]։

Երեմյանը նվաճել է ոսկե մեդալ 2012 թվականին Կազանում անցկացված որոկավորման մրցումներում և ստացել իրավունք մասնակցելու 2012 թվականի Օլիմպիական խաղերին։ Նա դարձել է առաջին հայ թեկվոնդոիստը, որ ներկայացրել է Հայաստանը Ամառային օլիմպիական խաղերում։ Առաջին փուլում Երեմյանը հաղթել է կանադացի Սեբաստյան Միշոյին (8:4) և հոլանդացի Թոմի Մոլետին (6:4), սակայն կիսաեզրափակչում նվազագույն հաշվով զիջել է Արգենտինան ներկայացնող Սեբաստյան Կրիսմանիչին (1:2), որն էլ արդյունքում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Բրոնզե մեդալի համար պայքարում Երեմյանը պարտվել է բրիտանացի Մուհամմադ Լուտալոյին (3:9)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Արման Երեմյան (հայերեն)։ sport.news.am։ Վերցված է 24 փետրվարի, 2013 
  2. «Azaryan not allowed to carry the Armenian flag during the Olympics»։ www.yerkirmedia.am։ Վերցված է 23 February 2013 
  3. Арман Еремян не смог завоевать бронзу на Олимпиаде в Лондоне

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]