Արման Գրիգորյան (նկարիչ)
Արտաքին տեսք
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արման Գրիգորյան (այլ կիրառումներ)
![]() | |
Ծնվել է | ապրիլի 16, 1960 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 15, 2025[1] (65 տարեկան) |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1985) |
Մասնագիտություն | նկարիչ |
Արման Գրիգորյան Վիքիքաղվածքում |
Արման Գրիգորյան (ապրիլի 16, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 15, 2025[1]), հայ արվեստագետ, նկարիչ։ Հայաստանի արվեստի քննադատների ընկերակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արման Գրիգորյանը ծնվել է 1960 թվականին Երևանում։ Նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի որդին է: 1985 թվականին ավարտել է Երևանի գեղ արվեստի ինստիտուտը և հիմնել է «3-րդ հարկ» արվեստի խումբը (1987-1994)։ 2005-2015 թվականներին Գրիգորյանը Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում դասավանդել է արվեստ ու կոմպոզիցիա[2]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Գյումրիում, Աթենքում, Լիոնում, Թուլուզում, Կեմպերում (Ֆրանսիա), Բիալիստոքում (Լեհաստան), Վիեննայում, Թբիլիսիում։
Եղել է մի շարք ցուցահանդեսների համադրող։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 թվականին «Արմենիկյան երազանք», Ականաթ գալերեա, Երևան, Հայաստան[3]
- 1997 թվականին «Bad Religion», Չարլի Խաչատրյան գալերեա, Երևան, Հայաստան
- 1991 թվականին L՝CENT պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա
Կատալոգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կենսահաստատման երկիր», 2016
- « Քայլ ձևափոխության և ձևաստեղծման միջև», 2014
- «Վենետիկի 55-րդ Բիենալլե», 2013
- "Generation of the Seventies - From Friedemann Stöckert’s Collection". 2012
- «Ժամանակակից արվեստը Հայաստանnւմ», Երևան, Հայաստան, 2011
- «The Journey to the East» Բիալիստոկ, Լեհաստան, 2011
- «(NON)Conform, Russian and Soviet Art», The Ludwig collection 1958-1995. 2007
- «Առաջադիմական կարոտախտ, նախկին ԽՍՀՄ-ի ժամանակակից արվեստը», Բարակի պատկերասրահ, Աթենք, Հունաստան, 2007
- «d’Armenie», Ժամանակակից արվեստի կենտրոն, Կեմպեր, Ֆրանսիա, 2007
- «L’art contemporain en Arménie», Bel Air Fine Art գալերեա, Ժնև, 2005
- «On the edge», Likovni salon Celje, Lյուբլիանա, 2004
- «Adieu Parajanov - ժամանակակաից արվեստը Հայաստանում», Սպրինգերին ամսագիր, Ավստրիա, 2003
- Գյումրիի երկրորդ միջազգային Բիենալլե, Երևան, 2002
- Մեծ Ատրոֆիա, «Հայ-արտ», Երևան, Հայաստան, 2001
- Քաղքենիական խուճապ, ՆՓԱԿ, Երևան, Հայաստան, 2000
- Գյումրիի առաջին միջազգային Բիեննալե, Երևան, 2000
- «Տագնապ», ՆՓԱԿ, Երևան, Հայաստան, 1999
- «Փակ քաղաք », Երևան, Հայաստան, 1999
- «Ավանգարդ 98», ՆՓԱԿ, Երևան, Հայաստան, 1998
- Վենետիկի 47-րդ միջազգային Բիեննալե, Վենետիկ, Իտալիա, 1997
- «Հայաստանի ժամանակակից արվեստը 80-95», ՆԿՏ, Մոսկվա, Ռ. Դ. 1995
- «Stream of Fire », Եվրոպական արվեստի շաբաթ, Կիպրոս, Նիկոզիա, 1995
- «Հայաստան։ Հնագույն մշակութային երկրի վերաբացահայտումը» Բոխում, Գերմանիա, 1995
- « Աբստրակտ արվեստը Հայաստանում», Հայաստան, 1994
- «Nonconformist Art: The Soviet Experience» 1956-1986 Thames and Hudson Zimmerli/Rutgers,-ի հավաքածու, ԱՄՆ, 1995
- « Գոյակ գալերեան ներկայացնում է» Ռ. Դ., 1992
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 65 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
- ↑ «Արման Գրիգորյան» (PDF).
- ↑ «Ականաթ գալերեա - Արման Գրիգորյան». akanatgallery.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արման Գրիգորյան (նկարիչ)» հոդվածին։ |