Արման Գրիգորյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արման Գրիգորյան (այլ կիրառումներ)
Արման Գրիգորյան
Ծնվել էապրիլի 16, 1960(1960-04-16) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1985)
Մասնագիտություննկարիչ
Արման Գրիգորյան Վիքիքաղվածքում

Արման Գրիգորյան (ապրիլի 16, 1960(1960-04-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստագետ, նկարիչ։ Հայաստանի արվեստի քննադատների ընկերակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Գրիգորյանը ծնվել է 1960 թվականին Երևանում։ 1985 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը և հիմնել է «3-րդ հարկ» արվեստի խումբը (1987-1994)։ 2005-2015 թվականներին Գրիգորյանը Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում դասավանդել է արվեստ ու կոմպոզիցիա[1]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Գյումրիում, Աթենքում, Լիոնում, Թուլուզում, Կեմպերում (Ֆրանսիա), Բիալիստոքում (Լեհաստան), Վիեննայում, Թբիլիսիում։
Եղել է մի շարք ցուցահանդեսների համադրող։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվականին «Արմենիկյան երազանք», Ականաթ գալերեա, Երևան, Հայաստան[2]
  • 1997 թվականին «Bad Religion», Չարլի Խաչատրյան գալերեա , Երևան, Հայաստան
  • 1991 թվականին L`CENT պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա

Կատալոգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կենսահաստատման երկիր», 2016
  • « Քայլ ձևափոխության և ձևաստեղծման միջև», 2014
  • «Վենետիկի 55-րդ Բիենալլե», 2013
  • "Generation of the Seventies - From Friedemann Stöckert’s Collection". 2012
  • «Ժամանակակից արվեստը Հայաստանnւմ», Երևան, Հայաստան, 2011
  • «The Journey to the East» Բիալիստոկ, Լեհաստան, 2011
  • «(NON)Conform, Russian and Soviet Art», The Ludwig collection 1958-1995. 2007
  • «Առաջադիմական կարոտախտ, նախկին ԽՍՀՄ-ի ժամանակակից արվեստը», Բարակի պատկերասրահ, Աթենք, Հունաստան, 2007
  • «d’Armenie», Ժամանակակից արվեստի կենտրոն, Կեմպեր, Ֆրանսիա, 2007
  • «L’art contemporain en Arménie», Bel Air Fine Art գալերեա, Ժնև, 2005
  • «On the edge», Likovni salon Celje, Lյուբլիանա, 2004
  • «Adieu Parajanov - ժամանակակաից արվեստը Հայաստանում», Սպրինգերին ամսագիր, Ավստրիա, 2003
  • Գյումրիի երկրորդ միջազգային Բիենալլե, Երևան, 2002
  • Մեծ Ատրոֆիա, «Հայ-արտ», Երևան, Հայաստան, 2001
  • Քաղքենիական խուճապ, ՆՓԱԿ, Երևան, Հայաստան, 2000
  • Գյումրիի առաջին միջազգային Բիեննալե, Երևան, 2000
  • «Տագնապ», ՆՓԱԿ, Երևան, Հայաստան, 1999
  • «Փակ քաղաք », Երևան, Հայաստան, 1999
  • «Ավանգարդ 98», ՆՓԱԿ, Երևան, Հայաստան, 1998
  • Վենետիկի 47-րդ միջազգային Բիեննալե, Վենետիկ, Իտալիա, 1997
  • «Հայաստանի ժամանակակից արվեստը 80-95», ՆԿՏ, Մոսկվա, Ռ. Դ. 1995
  • «Stream of Fire », Եվրոպական արվեստի շաբաթ, Կիպրոս, Նիկոզիա, 1995
  • «Հայաստան։ Հնագույն մշակութային երկրի վերաբացահայտումը» Բոխում, Գերմանիա, 1995
  • « Աբստրակտ արվեստը Հայաստանում», Հայաստան, 1994
  • «Nonconformist Art: The Soviet Experience» 1956-1986 Thames and Hudson Zimmerli/Rutgers,-ի հավաքածու, ԱՄՆ, 1995
  • « Գոյակ գալերեան ներկայացնում է» Ռ. Դ., 1992

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արման Գրիգորյան» (PDF).
  2. «Ականաթ գալերեա - Արման Գրիգորյան». akanatgallery.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.