Արման Գոթիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արման Գոթիե
ֆր.՝ Armand Gautier
Armand Gautier (1837-1920).jpg
Ծնվել էսեպտեմբերի 23, 1837(1837-09-23)[1][2][3]
Նարբոն
Մահացել էհուլիսի 27, 1920(1920-07-27)[1] (82 տարեկանում) կամ հուլիսի 29, 1920(1920-07-29)[3] (82 տարեկանում)
Կանն
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունքիմիկոս և կենսաքիմիկոս
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոնպելիեի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Գիտական ղեկավարՇառլ Ադոլֆ Վյուրց
Եղել է գիտական ղեկավարLouis Camille Maillard?
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Armand Gautier (chemist) Վիքիպահեստում


Արման Գոթիե, (ֆր.՝ Armand Gautier, 1837-1920, սեպտեմբերի 23, 1837(1837-09-23)[1][2][3], Նարբոն - հուլիսի 27, 1920(1920-07-27)[1] կամ հուլիսի 29, 1920(1920-07-29)[3], Կանն), ֆրանսիացի քիմիկոս, Փարիզի բժշկական համալսարանում՝ օրգանական և բժշկական քիմիայի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Գոթիեն ծնվել է 1837 թվականի սեպտեմբերի 23-ին Նարբոն քաղաքում[4]։ 1862 թվականին Մոնպելիեի համալսարանն ավարտելուց հետո Գոթիեն ընդունվում է Փարիզի բժշկական համալսարան «agrégés»-ի թվում(1869)[5]։

1879 թվականից Գոթիեն Փարիզի բժշկական ակադեմիայի անդամ էր, իսկ հետագայում դարձավ նրա ղեկավարը։

Նրա բազմաթիվ քիմիական աշխատանքներից հրապարակված են «Compt. rend.», «Ann. de Ch.», «Bull. de la Soc. Ch. de Paris», «Dictionnaire des sciences de Bouillet» աշխատանքները, որոնք կապված են նրա գիտական գործունեության սկզբին։ Կարելի է տեսնել, որ հիգիենիկ և քիմիական հետազոտությունների հետ մեկտեղ («Études sur les eaux potables» Մոնպելիե, 1862) նրան հետաքրքրում էր նաև ֆերմենտացման գործընթացների քիմիական կողմը («Études sur les fermentations proprement dites», Փարիզ, 1869), ինչպես նաև տարբեր օրգանական, ամինոածանցյալներ(«Sur les nitriles des acides gros et les carbylaminés», 1869)[5]։

Հետագայում Գոթիեն հստակ ընդգծում է գրքի անվանումը («Chimie appliquée à la physiologie, à la pathologie et à l’hygiène»), որը նա գրել էր 1874 թվականին։ Գոթիեի հետազոտությունները, որոնք վերաբերում էին տարբեր օրգանական նյութերին, որոնք առաջանում էին, երբ որ քայքայվում էին կենդանի հյուսվածքները (հուշեր, որոնք կարդացվեցին Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայում 1882 թվականին) երևան բերեցին այսպես կոչված պտոամիններին և դրանց թունավոր հատկությունները։

1884 թվականին Գոթիեն սինթեզեց քսանտինը, որը պատկանում էր ալկոլոիդների, թեոբրոմիդների, կոֆեինների և թեինների դասին, որոնք թեյի և սուրճի ակտիվ բաղադրիչներն են։

Որպես քիմիկ-հիգիենիստ Գոթիեն ակտիվ պայքարում էր օրեցօր աճող սննդի կեղծարարության դեմ («De la coloration artificielle des vins», 1876; «La Sophistication des vins», 1877; «Le cuivre et le plomb dans l’alimentation et l’industrie», 1883)[5]

Արման Գոթիեն մահացել է 1920 թվականի հուլիսի 27-ին Կաննում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Winfried Pötsch u.a. Lexikon bedeutender Chemiker, Harri Deutsch, 1989.
  • Josette Fournier, «Armand Gautier», dans Laurence Lestel, Itinéraires de chimistes 150 ans de chimie en France, Sofedis, 3 décembre 2012.